Բլոգային հետազոտական աշխատանք

1․ Բլոգում գտի՛ր <Իմ մասին> բաժինը, ծանոթացի՛ր բլոգի հեղինակի հետ։
Բլոգի հեղինակը՝ Ղարիբյան Վահեն չունի <Իմ մասին> բաժինը։

2․ Ուսումնասիրի՛ր բլոգի բաժինները։ Դրանցից ամենաշատը ո՞րը քեզ հետաքրքրեց, ինչո՞ւ։  
Ուսումնական բլոգի բաժիններից ինձ ամենաշատը հետաքրքրեցին մայրենի և մաթեմատիկա բաժինները, որովհետև Վահեն մայրենիի և մաթեմատիկայի բոլոր առաջադրանքները ճիշտ կատարել էր։

Continue reading Բլոգային հետազոտական աշխատանք

Արևն ու լուսինը

Ավանդապատում

Լինում են, չեն լինում, մի քւյր ու եբայր են լինում։ Քրոջ անունը Արև էր, եղբորը՝ Լուսին։

Արևը ժպտերես, ոսկեգույն վարսերով աղջիկ էր։ Նա հոգատար էր իր եղբոր՝ գեղեցկադեմ Լուսնի նկատմամբ։ Երբ լույսը բացվում էր, առաջինն ինքն էր արթնանում և իր ճառագայթները տարածում ամենուրեք։ Նա ջերմացնում էր մարդկանց, շունչ տալիս հողին։ Բոլոր ծաղիկները նազանքով բացվում ու ժպտում էին Արևին։ Բարեսիրտ էր Արևը և անչափ աշխատասեր։ Չէր խնայում ոչ մեկին իր լույսն ու ջերմությունը։

Լուսինը, տեսնելով, որ քույրը ջերմ սեր է վայելում բոլորի կողմից, որոշում է ինքն էլ երևալ մարդկանց։ <Դուրս կգամ քույրիկիս հետ, և բոլորը կիմանան, որ լույսն ու ջերմությունը միասին ենք ուղարկում։ Ես էլ կդառնամ սիրելի>,-մտածում է նա։ Եվ մի անգամ օրը ցերեկով Լուսինը դուրս եկավ ամպերի տակից ու կանգնեց Արևի կողքին։ Բայց որոշ ժամանակ անց Արևը մայր մտավ, պարզ երկինքը մռայլվեց, վրա հասավ գիշերը։ Հայտնվեցին աստղերը և նախատեցին Լուսնին․

-Այդ ինչո՞ւ էիր օրը ցերեկով անգործ կանգնել քրոջդ կողքին․ դու շատ ծույլ ես, զուր ենք մենք հավաքվել քո շուրջը։

Լուսինն ամաչեց։ Նա մտածեց, որ ուրիշի աշխատանքն իր վրա վերցնելը շատ ամոթալի է և շտապեց Արևի մոտ։

-Քույրի՛ր ջան,-ասաց նա,-մինչև հիմա ես ոչինչ չեմ արել ո՛չ քեզ համար, ո՛չ էլ մարդկանց, որի պատճառով ամաչում եմ ցերեկով քեզ և նրանց երևալ։ Դու գիշերը պառկի՛ր ու հանգստացի՛ր, իսկ ես կշարունակեմ քո կիսատ գործը։

Մինչև հիմա էլ քույր ու եղբայր հաշտ ու խաղաղ հերթափոխում են իրար։ Արևը դուրս է գալիս ցերեկը, լուսինը՝ գիշերը։

Նշի՛ր ճիշտ պատասխանը։

1 Լուսինն ինչո՞ւ որոշեց երևալ և կանգնել Արևի կողքին։

Ուզում էր, որ ծաղիկները ժպտային իրեն։

Ուզում էր դառնալ բոլորի սիրելին։

Ուզում էր լույս ու ջերմություն տալ բոլորին։

Աստղերն ինչո՞ւ նախատեցին լուսնին։

Նա միայն գիշերն էր երևում։

Նա անգործ կանգնած էր Արևի կողքին։

Նա դուրս էր եկել ամպերի տակից։

Տեքստում ո՞ր իմաստով է գործածված <պարզ> բառը։

միամիտ, անկեղծ

ջինջ

հասարակ, սովորական

Նշված դարձվածքներից ո՞րն է արտահայտում <ոչինչ չանել> կպակցության իմաստը։

աչք չթարթել

գլուխը յուղել

ճանճ քշել

Տրված բառակապակցությունների ո՞րը դարձվածք չէ։

թև առնել

ձեռք առնել

սիրտ առնել

կոնֆետ առնել

Տեքստից դո՛ւրս գրիր Արևի արտաքինն ու բնավորությունը ներկայացնող նախադասությունները։
Արևը ժպտերես, հոգատար և ոսկեգույն վարսերով աղջիկ էր։

Տրված բարդ (բաղադրյալ) բառերն արտահայտի՛ր բառակապակցությամբ։

ժպտերես-ժպտացող դեմք

գեղեցկադեմ-գեղեցիկ դեմք

<Ոսկեգույն վարսերով> բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով։
Ոսկեվարս

Նախադասություններում ընդգծի՛ր գործողություն ցույց տվող արտահայտությունները։

Երբ լույսը բացվում էր, առաջինն ինքն էր արթնանում և իր ճառագայթները տարածում էր ամենուրեք։ Նա ջերմացնում էր մարդկանց, շունչ տալիս հողին։

Տեքստում գտի՛ր ժպտադեմ, գեղեցկատես, ոսկեծամ բառերի հոմանիշները։
Ժպտադեմ-ժպտերես
Գեղեցկատես-
Ոսկեծամ-ոսկեվարս

Տրված ածակնների դիմաց մեկական գոյական գրիր։

ժպտադեմ-լուսին

բարեսիրտ-արև

հաշտ-մարդ

ծույլ-աշակերտ

Ավարտի՛ր նախադասությունը։

Լուսինն ամաչեց, որովհետև նա անգործ կանգնել էր իր քրոջ՝ Արևի հետ։

Ի՞նչ կպատմեր Լուսինը Արևին, երբ նրանք հանդիպեին երկնքում։
Երբ Լուսինն ու Արևը հանդիպեին երկնքում Լուինը Արևին կպատմեր, որ նա ամեն գիշեր մարդկանց լույս է տալիս, աստղերի հետ խաղում և ուրախանում է։ Ու ամեն գիշեր նա իրեն շատ լավ է զգում։

Հաց

Հացն առաջին անհրաժեշտության սննդամթերք է, որը պատրաստվում է հացահատիկների ալյուրից ստացված խմորից և այլ հավելյալ բաղադրիչներից։ Հացի մասին շատ լեգենդներ կան հյուսված։ Ըստ լեգենդի՝ հացը պատահաբար է ստեղծվել մի հին եգիպտացու կողմից։Մարդիկ սկսել են հաց պատրաստել դեռևս 30 հազար տարի առաջ։ Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը հացի հնագույն հայրենիքներից է։ Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ հազարամյակում։ Այդ են վկայում մի շարք հնավայրերի՝ Շենգավիթի, Մոխրաբլրի, Լճաշենի պեղումներից հայտնաբերած աղորիքներն ու թոնիրները։ Միջնադարյան Հայաստանում հացը թխում էին նաև սաջի՝ հատուկ մետաղաթիթեղի վրա։ Տարածված էին բոքոնը, մատնաքաշը, բաղարջը և, իհարկե, մեր նշանավոր լավաշը։

            Այսօր Հայաստանում աճում է երկու տեսակի ցորեն՝ կարմրահատ և սպիտահատ։ Կարմրահատն ամենից շատ մշակում են Շիրակում, Բագրևանդում և Տարսոնում, սպիտակահատը՝ Արարատյան դաշտում։

            Ասում են՝ մի անգամ Արամազդը կանչում է արևի ու ռազմի աստված Վահագնին և սիրո ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին և ասում․

-Վերցրե՛ք այս երկու տոպրակները, տարե՛ք և նվիրաբերե՛ք մարդկանց։ Մեկի մեջ կարմրահատ ցորեն է, մյուսի մեջ՝ սպիտակահատ։ Կարմրահատը այրերի համար է, սպիտակահատը՝ կանանց։ Սպիտակահատ ցորնահաց ուտելով՝ բոլոր հայուհիները սպիտակամորթ կդառնան, իսկ կարմրահատ ցորնահացը տղամարդկանց կդարձնի առնական։ Զգո՛ւյշ եղեք, հանկարծ չշփոթե՛ք։ Նորից եմ ասում՝ կարմրահատը տղամարդկանց, սպիտակահատը կանանց համար է։

Սակայն Վահագնն ու Աստղիկը մոռանում են Արամազդի պատվիրանը և հասնելով մարդկանց մոտ՝ չեն կարողանում որոշել, թե որ տոպրակն ում տան։

-Արի՛ խառնենք տոպրակներն ու տանք մարդկանց, ցորենը ցորեն է, թող տղամարդիկ ու կանայք և՛ կարմրահատ ուտեն, և՛ սպիտակահատ,-ասում է Վահագնը։

            Այդպես էլ անում են։ Արամազդի պատվիրանը չկատարելու պատճառով սպիտակամաշկ ու կարմրաթուշ են լինում և՛ հայուհիները, և՛  հայ տղամարդիկ։

Տեքստային առաջադրանքներ

1Ըստ լեգենդի՝ ո՞վ է ստեղծել հացը։
Ըստ լեգենդի հացը ստեղծել է մի հի՜ն եգիպտացի։

2Նշվածներից ո՞րը հացի հետ առնչություն չունի։

Աղորիք

Աքցան

Թոնիր

Սաջ

3Ո՛ւշադի՛ր կարդա տեքստի միջին հատվածը և պատասխանի՛ր տրված հարցերին։

Ըստ ավանդազրույցի՝ ի՞նչ պատվիրեց մի օր Արամազդը Վահագնին և Աստղիկին։

1․Խառնել սպիտակահատ և կարմրահատ ցորենատեսակները

2․Օգնել հայերին փրկել ցորենը կիզիչ արևից

3Կարմրահատ ցորենը տալ տղամարդկանց, սպիտակահատը՝ կանանց

4․Հեռու մնալ մարդկանցից

Հայաստանի ո՞ր շրջաններում են հիմնականում կարմրահատ ցորեն մշակում։
Կարմրահատ ցորենը հիմնկանում մշակում են Շիրակում, Բագրևանդում և Տարսոնում։

Ինչո՞ւ է Հայաստանը նույնպես համարվում հացի հայրենիք։

Ի՞նչ տեղի ունեցավ Վահագնի ու Աստղիկի անուշադրության պատճառով։
Արամազդի պատվիրանը չկատարելու պատճառով սպիտակամաշկ ու կարմրաթուշ են լինում և՛ հայուհիները, և՛  հայ տղամարդիկ։

Ինչո՞ւ է հացը թանկ ու սուրբ համարվում։

4Կատարի՛ր տրված առաջադրանքները։

Դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դատարկ վանդակի փոխարեն լրացնելով բաց թողած բառը կամ բառակապակցությունը։

Գեղեցիկ արևածագ

Աշխույժ երեխաներ

Անհամբեր սպասել

Մաղթել հաջողություն

5Հետևյալ բառակապակցություններից ո՞րի ընդգծված բառն է գործածված փոխաբերական իմաստով։

Բարձր լեռներ

Ոսկեծամ աշուն

Արևոտ օրեր

Համարձակ երիտասարդ

Ոսկեծամ աշուն

6Ո՞րն է նախածանցավոր բառ։

տնակ

տրտմություն

տգեղ

տնամերձ

7Տրված բառերից ո՞րը բայ չէ։

կատակել

ճախրել

անվանել

խաղալիք

8Տրված նախադասությունից դո՛ւրս գրիր այն լրացումը, որը պատասխանում է ինչպիսի՞ հարցին։

Կար-չկար, միայնակ ապրում էր մի կապույտ զանգակածաղիկ։

Կապույտ

Թեսթ 20

Վախթանգ Անանյան

 Քարակոփ կածան

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առա□ին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։

Որտեղի՞ց են այս ընտանի ծառերը՝ բնակավայրերից հեռու ընկած այս ժայռերում։

Հետաքրքրությունից մղված վեր բար□րացա։ Այդ ժայռերը կանգնած էին քարերից մաքրված մի գոգավորության վրա։ Այստեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը, ժայռի տակից դեպի ծառերը հանած մի փոքրիկ առվի ցամաքած հուն, իրար զուգահեռ ձգված թմբերի երեք շարք, որոնց վրա իր ժամանակին լոբի են ցանել, այստեղ-այնտեղ ընկած մի քանի ցցեր, մի կոտրած բահ, օջախում մնացած մոխիր, ածուխ, կիսաայրված փայտերի կտորներ և մի սալաքար, որի վրա բլիթներ է թխել այդտեղի եր□եմնի բնակիչը։

Մեծ ջանքերով բնությունից պոկած այդ հողակտորի տերը, որպեսզի պահպանի իր մշակույթը, ժայռի պատին բրիչով մի խորշ է փորել, որի մեջ քնել է սրթսրթալով կամ պատսպարվել անձրևից։ Մի այլ խորշ իր տխուր օրերի միակ ընկերոջ՝ շան բույն է։ Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

Մի վերմակի տարածություն բռնող իր այդ ողորմելի հո­ղակտորին ապավինած, ապրել է այդտեղ նա գարնանից մինչև ուշ աշուն և որպեսզի իր քրտինքը բերք տա, ժայռի տակ մի ավազան է փորել, որի մեջ առաստաղից կաթել է գարնան ձնհալից առաջացած այն ջուրը, որ աստիճանաբար ծծվում է փուխր ժայռի մեջ։ Կաթիլ առ կաթիլ հավաքել է այդ ջուրը և նրանով ոռոգել իր մի հատիկ ընկուզենին, մի զույգ սերկևիլի ծառը, նռնենին, լոբու թմբերը։

Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք․․․ Պատկերաց­նում եմ, ի՜նչ մռայլ ու ահավոր գիշերներ է անցկացրել շե­ներից ու մարդկանցից կտրված այդ չարքաշ հողագործը․․․

Աչքը Վարարակի խավար ձորին, ականջը ժայռերից եկող խորհրդավոր ու ահալի ձայներին, թախիծը հոգուն չոքած․․․ Այնքա՛ն այդպիսի քարակոփ կացարաններ կան Զանգեզուրի ժայռերում։ Կացարաններ, ուր պատսպարվել են կարի­քից ու չար մար□ուց հալածված շինականները, մեր անբախտ պապերը․․․

  1. Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառ: Դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լացնելով բաց թողած տառերը:
    Առաջին, բարձրացա, եր□եմնի, մարդուց։
  2. Ի՞նչ է նշանակում մենատնտես բառը:

Մենատնտես-Տնտեսությունը անհատական կերպով վարող և գյուղատնտեսական արտելի անդամ չհանդիսացող գյուղացի:


3. Գրի՛ր տեքստում թավ գրված բառերի հոմանիշները:
Պտուղներ-մրգեր
Մաքրված-սրբված
Տխուր-անհանգիստ

Ոռոգել-ֆիրտրել

4. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/գարաժ -ավտոտակ

բ/դաչա-այգի

գ/մայկա-շապիկ

դ/սումկա-պայուսակ

5. Ո՞ր տարբերակում է ճիշտ «ջրի գին» դարձվածքի բացատրությունը.

ա/ շատ քաղցր

բ/ շատ թանկ

գ շատ էժան

դ/ շատ ջրիկ

6. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական պարզ և բարդ բառ
Պարզ
Ծառ
Լոբի

Բայ
Փորել
Քնել

7. Տեքստի ըդգծված հատվածներից դո՛ւրս գրիր երկուական գոյական ու ածական:
Գոյական
Աչք
Ձոր

Ածական
Խորհրդավոր
Ահալի

8. Տրված նախադասության մեջ գտի’ր ենթական և ստորոգյալը:

Այնտեղ երևում էին մարդու աշխատանքի հետքերը:
Հետքերը երևում են։

9. Տեքստից դո՛ւրս գրիր  մեկ բացականչական  նախադասություն:
Մենատնտեսի ողորմե՜լի, խղճո՜ւկ կյանք։

10. Կետադրիր  տրված նախադասությունը՝ տեքստում կետադրված չէ:

Վերևի խորշում խոտ է դրել, որ հավաքել է ժայ­ռերի արանքներից։

11. Ի՞նչ զարմացրեց որսորդին.

ա/որսը հաջող չէր

բայրի պտուղներ գտնելը

գ/քարանձավներից հեռու ընկած ժայռերում ընտանի ծառեր տեսնելը

դ/ոռոգման համար կաթիլ-կաթիլ հավաքած ջուրը

12. Նկարագրի՛ր այդ փոքրիկ հողակտորին ապավինած շինականին:

13.Ինչե՞ր տեսավ որսորդը, երբ բարձրացավ գոգավորության վրա:

ա.

բ.

գ.

դ.

14.Տեքսից դուրս գրի՛ր այն նախադասությունը, որում խոսվում է շան մասին:

15. Այլ վերնագրիր մտածիր պատմվածքի համար:

Թեսթ 18

Ալբերտ Մորավիա

Երբ մտքերը սառչում են օդում

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա  գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց  Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես  քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Այսօր, կապված էր, անգամ, բեղեր են։

  2. Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ-տաք           

բ/սոված-             

գ/ուրախանալ-տխրել 
դ/տաքանալ-սառչել

  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ցուրտ բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
    Բևեռում շատ ցուրտ է։
    Ցուրտը բարակ շնկշնկում է։
  • Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
    Ձորագլուխ
    վերև
  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
    Գլուխ գովել նշանակում է ինքն իրեն միշտ գովել։
  • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
    ա/ սուր-պարզ
    բ/ սառցակտոր-բարդ
    գ/ արևադարձ-բարդ
    դ/ երկիր-պարզ

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

  • Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի, գերան չի կոտրի
    բ/Անունը կա———————————————
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:
                                      Քամի
  • Ինչո՞ւ էին Բ և Եռի ապրողները վախենում մտածել:

  • Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:

  • Ի՞նչ էր մտածում Օձ Ա. Ձուկը Ծով Ա.Ցուլի մասին:
  1. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:

  2. Ո՞ր երկրում կուզեիրապրել, Բ և Եռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:

Ես կարողանում եմ նախագիծ

1)word ծրագրով: Ահա իմ կազմած աշխատանքը`
Քառակուսու պարագիծը 60 է։ Գտիր քառակուսու մի կողմը։
60։4=15

2) geogebra ծրագրով: Ես կարողանուն եմ այդ ծրագրի միջոցով գծել  տարբեր երկրաչափական պատկերներ: Ահա իմ աշխատանքը:
3) google forms-ով: Այդ հարթակով կարողանում եմ կազմել  մաթեմատիկայի ինքնաստուգման թեստ և ֆլեշմոբ: Ահա իմ աշխատանքը` ….
4)օնլայն հարթակներով: Quizizz.com և  learning apps.org միջոցով կարողանում եմ կազմել  մաթեմատիկական խաղ-վիկտորինա և խաղ: Ահա իմ աշխատանքը:
Նշված աշխատանքները ավատելուց հետո, նշիր թե որքան ժամանակում աշխատանքը ավարտեցիր:

Ելք ստուգատես

  • 1-ին կանգառ. մեդիահմտութունների ներկայացում.
    Ես կարողանում եմ աշխատել. 

1)word ծրագրով: Ահա իմ կազմած աշխատանքը`
Քառակուսու պարագիծը 60 է։ Գտիր քառակուսու մի կողմը։
60։4=15

2) geogebra ծրագրով: Ես կարողանուն եմ այդ ծրագրի միջոցով գծել  տարբեր երկրաչափական պատկերներ: Ահա իմ աշխատանքը:
3) google forms-ով: Այդ հարթակով կարողանում եմ կազմել  մաթեմատիկայի ինքնաստուգման թեստ և ֆլեշմոբ: Ահա իմ աշխատանքը` ….
4)օնլայն հարթակներով: Quizizz.com և  learning apps.org միջոցով կարողանում եմ կազմել  մաթեմատիկական խաղ-վիկտորինա և խաղ: Ահա իմ աշխատանքը:
Նշված աշխատանքները ավատելուց հետո, նշիր թե որքան ժամանակում աշխատանքը ավարտեցիր:

  • 2-րդ կանգառ. Ստեղծագործական աշխատանք։

    Տարվա ընթացքում  մաթեմատիկա առարկայից  իմ ամենասիրելի աշխատանքը ֆլեշմոբյան խնդիրների բանավոր քննարկումն է: (օրինակ` բանավոր հաշվարկ, գործնական աշխատանք, ֆլեշմոբյան խնդիրների բանավոր քննարկում): Մանրամասները՝ իմ պատրաստած տեսանյութում  ( կամ ռադիոնյութում):

    Ստեղծագործական աշխատանք։
  • 3-րդ կանգառ: Չափումներ. մակերեսի և պարագծի հաշվում

    Չափերիզի միջոցով  չափել եմ  քառակուսաձև սալիկի կողմը` 40 սմ:

    Սալիկի մակերեսը` 1600 է:
    Սալիկի   պարագիծը` 160 է:  

    Ուղղանկյան տեսք ունեցող առարկաներից ընտրել եմ ուղղանկյանաձև սալիկը:
    Չափերիզի միջոցով  չափել եմ  լայնությունը` 15, երկարությունը`90:
    Մակերեսը`1350
    պարագիծը`210
  • Արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարի հետ միասին   տեղադրել եմ  «Ելք ստուգատես» բաժնում։
    Չափումներ. մակերեսի և պարագծի հաշվում