Բառագիտություն

51.Նախադասության բառերից մեկը փոխիր՝ առանց միտքը փոխելու:

Օրինակ՝

Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգ առավ: — 1. Քոթոթը քարայրից դուրս եկավ ա շշմած կանգ առավ: 2. Արջուկը քարանձավից (այրից, անձավից) դուրս եկավ ու շշմած կանգ առավ: 3.Արջուկը քարայրից  ելավ (դուրս թռավ) ու շշմած կանգ առավ: 4.Արջուկը քարայրից դուրս եկավ և  շշմած կանգ առավ: 5. Արջուկը քարայրից դուրս եկավ ու շփոթված (զարմացած) կանգ առավ: 6.Արջուկը քարայրից դուրս եկավ ու շշմած կանգնեց:

Continue reading Բառագիտություն

Школа клоунов

Утром у входа в школу собрались весёлые клоуны. Ирина Владимировна встретила их и пригласила всех в класс. Клоуны вошли в класс.
– Я – Ирина Владимировна. Я буду учить вас писать и считать. И ещё я – директор школы. Это Анна Сергеевна. Она будет вас воспитывать и учить, как себя надо вести. А как вас зовут?
– Я – клоун Саня. А это моя собака Полкан. Мы никогда не расстаёмся и хотим выступать вместе. Полкан, голос! Полкан залаял.

– Очень хорошо, – сказала Ирина Владимировна. – Только место
Полкана во дворе, а не за партой.
– Меня зовут Наташа. Я хочу работать на телевидении и сниматься в кино. Я хочу стать знаменитой.
– А меня зовут Шура, – сказал клоун с рыжими волосами. Ирина Владимировна сказала:
– Кажется, все мы перезнакомились. Начинаем первый урок.

Хорошее поведение – լավ վարք

Представляться – ներկայանալ
Ответьте на вопросы.

Кто утром пришёл в школу?
Утром пришли в школу клоуны.

Как представила себя и главного воспитателя директор школы?
– Я – Ирина Владимировна. Я буду учить вас писать и считать. И ещё я – директор школы.

Что рассказали о себе клоуны?
– Я – клоун Саня. А это моя собака Полкан. Мы никогда не расстаёмся и хотим выступать вместе. Полкан, голос! Полкан залаял.
– Очень хорошо, – сказала Ирина Владимировна. – Только место
Полкана во дворе, а не за партой.
– Меня зовут Наташа. Я хочу работать на телевидении и сниматься в кино. Я хочу стать знаменитой.
– А меня зовут Шура, – сказал клоун с рыжими волосами.

А как бы вы себя представили?
Я Давит Хачатряан. Я люблю играть футбол и шахматы.

Впишите вместо точек подходящие слова.

  1. Ирина Владимировна будет учить ребят … и … . 2. Воспитывать
    клоунов будет … … . 3. Клоун Саня никогда не расстаётся с … . 4. Наташа
    мечтает стать … . 5. Волосы у клоуна Шуры были … .

Подберите и напишите слова с противоположным значением к данным.
Провожать – …; грустный – …; выйти – …; последний – … .

Составьте словосочетания по образцу:
какой? рыжий клоун, … урок, … класс, … звонок:
какая? новая школа, … собака, … шишка, … парта;
какое? вкусное мороженое, … окно, … выступление, … поведение;
какие? еловые шишки, … инструменты, … волосы, … клоуны.

Допишите окончания.
Перв.. урок, рыж.. клоун, знаменит.. артист, добр.. учительница, хорош..
собака, школьн.. парта.

Что принято говорить при знакомстве?
Имя, фамилия?
Кто я?
Чем занимаюсь или увлекаюсь?

Домашнее задание:

Тема «Знакомство» /составь диалог/

«Школа клоунов» читать, рассказывать

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:
Տարափ-հեղեղ

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծվեց

սնավ-սնվեց

քնավ-քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։
Ոսկի տերև-դեղնած տերև
Աշնանը ծառերից թափվում են ոսկի տերևները։

5. Կարդա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել
միրգգիրկ
սնավծնավ-քնավ
փչելով
ճչելով

6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Տե՛ս օրինակը

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

պատմ
պատմու

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:
Պատմությունը մեր անցյալում կատարված իրարադրձություններն են։ Այն պետք է լավ իմանալ, որպեսզի անցյալում կատարված սխալները ապագայում չկրկնենք։

2. Ի՞նչ է դարը:
Դարը դա հարյուր տարին է։

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:
Տարիների հաշվումը ընդունված է կատարել այսպես՝ Քրիստոսի ծննդից առաջ կամ Քրիստոսի ծննդից հետո։

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:
Ես ծնվել եմ 21-րդ դարում։

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ 1-ին դար, 301թ 4-րդ դար, 2019թ 21-րդ դար, 405թ 5-րդ, 451թ 5-րդ դար, 1031թ 11-րդ դար, 1890թ 19-րդ դար, 1900թ 20-րդ դար, 678թ 7-րդ դար, 980թ 10-րդ դար, 760թ 8-րդ դար, 540թ 6-րդ դար:

Ամրապնդենք անցածը

Առաջադրանքներ

  1. 250070, 2586, 14892, 10500800, 250085 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։
    250070, 10500800, 250085
  2. 1569, 2514, 25687, 1000, 2568  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։
    2514, 1000, 2568
  3. 2569, 45010, 2564, 10001, 256110  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։
    45010, 256110
  4. 80010, 2050, 25650, 2564, 4550  թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի։
    80010, 25650
  5. 99006, 18009, 34561, 900018, 200070, 2450  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։
    18009, 900018, 200070
  6. 2604, 28942, 596000, 1253, 15880 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։
    2604, 59000, 15880
  7. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

41‧88-41‧68=41‧(88-68)=41‧20=820

16‧78+16‧22=16‧(78+22)=100‧16=1600

302·35+302·25+302·40=302‧(35+25+40)=302‧100=30200

48·55+48·25+48·20=48‧(55+25+20)=100‧48=4800

8. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

(46800+12040):40=12040:40+46800:40=301+1170=1471

(24·115):12=(24:12)‧115=230

9.Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

15‧(14+11)=14‧15+11‧15=210+165=375

80‧(44-28)=80‧44-80‧28=3520-2240=1280

10.Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

50010*1
*=2

11. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

3202*0
*=2

12. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 4-ի․

4502*2

*=1

13.Հաշվիր գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝
64+64+64+64+64=64‧5=320
108+108+108+108+108+108+108+108+108+108=108‧10=1080

14. Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝

1640+300+60+112=1640+60+300+112=3112

15. Կիրառելով գումարման զուգորդական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝
115+35+65=115+(35+65)=215

16. Կիրառելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով՝

25‧12‧4‧5=(25‧4)‧5‧12=6000

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիր․

17. Բագրատն ունի 9 մետաղադրամ, յուրաքանչյուրը 20 դրամանոց,  իսկ Աննան` 8 մետաղադրամ, յուրաքանչյուրը 50 դրամանոց: Բագրատը մի քանի մետաղադրամ տվեց Աննային, իսկ Աննա էլ մի քանի մետաղադրամ տվեց Բագրատին։ Նվազագույնը քանի մետաղադրամ տվեց Աննան Բագրատին, եթե վերջում նրանց երկուսի մոտ էլ եղավ նույն գումարը։

3 հատ

Կոմիտաս

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։

Կոմիտասը 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրում է երաժշտական տեսական առարկաներ: 1896 թ. խոշոր նավթարդյունաբերող և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի շնորհած թոշակով մեկնում է Բեռլին կրթությունը շարունակելու: 1899 թ.-ին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայում` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժինը և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան:  Կոմիտասը ուսանել է ակնառու երաժշտագետներ Օսկար Ֆլայշերի, Հայնրիխ Բելլերմանի և Մաքս Ֆրիդլենդերի ղեկավարությամբ։ 1899 թ.-ին դառնում է նորաբաց Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը, ընկերության ժողովներում հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկուցումներով, դասախոսություններով:

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն, որտեղ ընդգրկված էին հայ գեղջուկ երգերի մեներգային և խմբերգային մշակումներ։

1910 թ. աշնանը Կոմիտասը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որի միջավայրն առավել նպաստավոր էր համարում իր գործունեության համար: Այստեղ հիմնում է 300 հոգուց բաղկացած «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ համերգներ տալով տարբեր քաղաքներում։ Շարունակում է գիտական և մանկավարժական գործունեությունը, հանդես գալիս հոդվածներով և զեկուցումներով։

1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն, որը ներառում էր հայ ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: 1914 թ. Փարիզում մասնակցում է Միջազգային երաժշտական ընկերության հինգերորդ համաժողովին՝ ներկայացնելով երեք զեկուցում հայ հոգևոր երաժշտության, ժողովրդական երաժշտության և խազագրության մասին։ Այս շրջանի ստեղծագործական նվաճումն է խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Պատարագը» արական երգչախմբի համար։

Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներին (1881-1893) բացահայտվում են Սողոմոնի՝ դեռևս մանկուց դրսևորված երաժշտական բացառիկ ունակությունները։ Սահակ վրդ. Ամատունու ղեկավարությամբ նա սովորում է հայ հոգևոր երաժշտության տեսական ու գործնական հիմունքներ։ Այս շրջանում նա սկսում է հավաքել և ուսումնասիրել հայ ժողովրդական երգեր, ինչպես նաև կատարել ստեղծագործական փորձեր։

1890 թ. Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ Հոգևոր ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում է ճեմարանում որպես երաժշտության ուսուցիչ։ 1894 թ. ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունն` ի պատիվ 7-րդ դարի հայ շարականագիր, հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու։ 1895 թ. Կոմիտասին շնորհվում է վարդապետի հոգևոր աստիճան։

Էջմիածին վերադառնալով՝ Կոմիտասը երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեություն է ծավալում։ Զբաղվում է հայ գեղջկական և հոգևոր երգերի գրառմամբ և գիտական ուսումնասիրությամբ։ Ճեմարանի քառաձայն երգչախմբով համերգներ է տալիս Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում և Բաքվում։ Հետևողականորեն աշխատում է հայկական միջնադարյան երաժշտության գրառման համակարգի՝ խազերի վերծանման ուղղությամբ:

Կոմիտասը հայ երաժշտությանը վերաբերող ելույթ-դասախասություններով հանդես է գալիս Եվրոպայի և Արևելքի մի շարք քաղաքներում (Փարիզ, Բեռլին, Ցյուրիխ, Ժնև, Լոզան, Վենետիկ, Ալեքսանդրիա, Կահիրե)։ Նրա ելույթներն ամենուր խանդավառ ընդունելություն են գտնում և արժանանում ժամանակի առաջադեմ երաժիշտների (Լուի Լալուա, Ռոմեն Ռոլան, Կլոդ Դեբյուսի, Պետեր Վագներ և այլք) բարձր գնահատականին ու հիացական կարծիքին:

1915 թ. Օսմանյան Թուրքիայի կազմակերպած և իրագործած Հայոց ցեղասպանությունը ողբերգականորեն ընդհատում է հանճարեղ երաժշտի գործունեությունը։ Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվում և աքսորվում է: Որոշ ժամանակ անց, ամերիկյան դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ, Կոմիտասին աքսորից ետ են ուղարկում, սակայն ապրած արհավիրքի հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ 1916-1919 թթ. Կոմիտասը գտնվել է Կ. Պոլսի Շիշլի թաղամասի հոգեբուժարանում։ Կյանքի վերջին 16 տարիներն անցել են Փարիզի Վիլ-Էվրար և Վիլ-Ժուիֆ արվարձանների բուժական հաստատություններում։

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 20-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ, ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

Մաքուր նյութեր և խառնուրդներ

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):

Continue reading ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ, ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ