

















(Ըստ համացանցի)
Ի՞նչ է ծիածանը: Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ծիածանը: Եթե անձրևի ժամանակ երկնքում արև է շողում, արևի լույսը դիպչում է անձրևի կաթիլներին ու բաժանվում տարբեր գույների, իսկ դու այդ երևույթը տեսնում ես ծիածանի տեսքով: Սովորաբար ծիածանի վրա տեսնում ենք հետևյալ գույները՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:
Ծիածանը տեսնում ես այն ժամանակ, երբ մեջքով կանգնած ես դեպի արևը, իսկ քո առջևում անձրև է գալիս։
Երբ արևի շողն ընկնում է անձրևի կաթիլի մեջ, բաժանվում է ճառագայթների, որոնք գնում են տարբեր ուղղություններով: Այդժամ ճառագայթները տարբեր գույներ են ստանում:
Երբ արևի լույսը երկու անգամ արտացոլվում է նույն անձրևակաթիլի մեջ, դու տեսնում ես մի երևույթ, որը կոչվում է կրկնակի ծիածան, այսինքն՝ երկրորդ ծիածան, որն արտաքին կողմից ավելանում է հիմնական ծիածանին՝ գույների հակառակ դասավորությամբ: Գոյություն ունեն նաև լուսնային և կարմիր ծիածաններ:
Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:
Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:
Առաջադրանքներ
1-ին մաս
ա. որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:
բ. որովհետև բաց չի թողնում բոլոր գույնի լույսերը:
գ. որովհետև լույսեր չունի:
դ. որովհետև ապակու գույնը կապույտն է:
5. Ինչո՞ւ են խոտի, ծառի տերևները կանաչ երևում: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:
Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:
2-րդ մաս
ծիածան – գունավոր ծիածան
արև – դեղին արև
ճառագայթ – անծայրածիր ճառագայթ
ապակի– գեղեցիկ ապակի
Բարդ-պարզ
Լույս-մութ
Անգույն-գունավոր
Բաց-մուգ
Ա. երկնագույն-բարդ
Բ. մանուշակագույն-պարզ
Գ. կանաչ-պարզ
Դ. անգույն-ածանցավոր
5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
Ա. ճառագայթ-գոյական
Բ. ծիածան-ածական
Գ. տեսնել-բայ
Դ. երկրորդ-թվական
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, ստեղծվել է Հայաստանի կառավարության որոշմամբ 1990 թվականին որպես «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ»՝ հիմնադիր տնօրեն, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայկազուն Գրիգորյան։ Հայաստանի կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշմամբ «Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության։ Կրում է հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անունը։
Սովորողի անուն-ազգանուն՝ Դավիթ Խաչատրյան
Ընտրած ջոկատ՝ 11-րդ
Ջոկատավարներ՝ Գրետա Բակունց, Աչեր Բաստաջյան
Ընտրած նախագծերն՝ այստեղ
Իրականացնելու ենք՝
Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք
Սովորող-սովորեցնող/Math-o-mir ծրագրի ուսուցում
Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում
«ԵԼՔ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ․ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Ես կարողանում եմ. մեդիահմությունների փոխանցում. սովորող-սովորեցնող
Քաղաքային ճամփորդություն
Խոհանոցային գործունեություն
Ճամփորդություններ՝
Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք
Քաղաքային ճամփորդություն
Ճամբարային աշխատակարգը՝ այստեղ
Շաբաթվա աշխատակարգի հրապարակում՝ 1-ին և 2-րդ
Ճամբարի 1-ին շաբաթվա ամփոփում
Ճամբարի 2-րդ շաբաթվա ամփոփում
Մենք այսօր գնացել էինք Թեժառույքի վանք, որը գտնվում է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում։ Թեժառույք նշանակում է թեժ առու, քանի որ այն կառուցված է Մեղրաձոր և Մարմարիկ գետերի արագահոս հատվածոմ։ Վանական համալիրը կառուցվել է 1190 թվականին՝ Իվանե Երկայնաբազուկի կողմից։ Գնալուց երթուղայինում իմ նստատեղը շատ հարմար էր, և ընկերներիս հետ ուրախ զրուցելով՝ հասանք տեղ։ Թեժառույքի ճանապարհը մի քիչ դժվար էր, սակայն մենք կարողացաք հաղթահարել այն, քանի որ սեբաստացի չորրորդ և հինգերրորդ դասարանցիներ ենք։ Ճանապարհն անտառի միջով էր անցնում, գետ տեսանք, որի վրա կարմիր կամուրջ էր կառուցված։ Երբ հասանք վանական համալիրին՝ տեսանք կիսավեր վանքը, որի պատերին կային վրացերեն արձանագրություններ։ Ճամփորդությունն ինձ համար հաճելի էր, քանի որ ես ընկերներիս հետ իմ օրը անցկացրեցի։
Նկարներ՝

