Լույսը և գույնը բնության մեջ: Ծիածան

Մեր շրջապատում տեսնում ենք զանազան գույների մարմիններ: Իսկ ինչո՞վ է պայմանավորված մարմինների գույնը: Ինչու՞ է խոտը կանաչ, իսկ կակաչը՝ կարմիր, ինչու՞ է մուրը սև, իսկ ձյունը՝ ճերմակ: Արեգակնային լույսի սպեկտրում սովորաբար տարբերում են սահուն ձևով մեկը մյուսին անցնող 7 գույն՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:
Դրանց միավորման արդյունքում նորից ստացվում է սպիտակ լույս:

Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով

Ինչպե՞ս են առաջանում գույները:

Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը: 

Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:

1368638575_1201826578.gif

Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:

Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

Իրականում առանձին գույների միջև հստակ սահմաններ գոյություն չունեն, և մեկից մյուսին անցումը տեղի է ունենում աստիճանաբար:

Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:

Մենք գիտենք, որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:

Սպիտակ մակերևույթն անդրադարձնում է իր վրա ընկնող բոլոր գույնի լույսերը: Այդ պատճառով տետրի թերթը, ձյունը, բամբակը սպիտակ լույսով լուսավորելիս մեզ սպիտակ են թվում:

Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:

Սև մարմինները կլանում են բոլոր գույնի լույսերը և չեն անդրադարձնում դրանցից ոչ մեկը, ինչի հետևանքով սև մարմիններից մեր աչքի մեջ ոչ մի գույնի լույս չի ընկնում:

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:

Օրինակ՝
Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:

Գունավոր տեսողության համար հատուկ նշանակություն ունի երեք հիմնական գույների՝ կարմիրի, կանաչի և կապույտի համադրումը։ Այդ գույների օպտիկական գումարման արդյունքում ստացվում է սպիտակ լույս։

Կախված այն բանից, թե ինչ համամասնություններով են գումարվում այդ գույները, կարելի է ստանալ ամենատարբեր գույներ և գունային երանգներ։ 

images (12).png

Ուշադրություն: Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։

Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։

Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։

Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։

Ծիածան
Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը:
Արեգակի լույսը, բեկվելով և անդրադառնալով անձրևի կաթիլներից, տարրալուծվում է տարբեր գույների և երկնքում հայտնվում բազմերանգ կամարի՝ ծիածանի տեսքով:

Ծիածանը ծագում է, երբ Արեգակի լույսն անցնում է անձրևի կաթիլների միջով և, ինչպես պրիզմայում, տարրալուծվում է տարբեր գույնի ճառագայթների։

Հաճախ կարելի է ծիածան տեսնել նաև ջրվեժիշատրվանի, ջրող մեքենայի առաջացրած ջրափոշու մեջ։

image_862505151154407774174.gif

Հարցեր
1. Ինչի՞ց է կախված անթափանց մարմինների գույնը:
Իրենցից անդրադարձող լույսի գույնից։

2. Ինչի՞ց է կախված թափանցիկ մարմինների գույնը:

Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:

3. Ձեր կարծիքով՝ ի՞նչ դեր կարող է ունենալ գույնը կենդանիների կյանքում:

Իմ կարծիքով, գույնը կենդանիների կյանքում շատ մեծ դեր կարող է ունենալ, որովհետև այդպես կենդանիները բնության մեջ ամեն ինչը իրարից կտարբերեն ու իրենց համար ավելի անվտանգ կլինի։

Մայրենի

Գտի՛ր Ա շարքի հարադրական բայերի հոմանիշները, որոնք Բ շարքում ներկայացված են մեկ բառով։

Ա․ աչքին երևալ, գետինը մտնել, գլուխը գովել, ոտը տրորել, խելքը կտրել, գլխի ընկնել, մտքին։

Բ․ նեղացնել, կռահել, ամաչել, հասկանալ, թվալ, որոշել, պարծենալ։

աչքին երևալ- թվալ
գետինը մտնել-ամաչել
գլուխը գովել-պարծենալ
ոտը տրորել-նեղացնել
խելքը կտրել-հասկանալ
գլխի ընկնել-կռահել
մտքին-որոշել

Ուշադի՛ր կարդա վ-ֆ-ի ուղղագրության կանոնները և կանոնի պահպանությամբ կատարի՛ր առաջադրանքը։

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ վ կամ ֆ։

Աֆրիկա, նավթավաճառ, ավտոմեքենա, սվինքս, ֆուտբոլասեր, ասֆալտ, ավտոմատ, հարավային, թավշյա, տուֆակերտ, օվկիանոս, թխվածք, ֆայտոն, Ավղանստան, անձավ, ֆաշիստ, պրոֆեսոր, հովտաշուշան, հովհար, Սոֆյա, թավուտ, ավտոկայան, նաֆթ, քյուֆթա, վարդակակաչ։

Գրի՛ր ը-ով սկսվող տասը բառ։
ընկեր, ընկերասեր, ընկույզ, ըմպելիք, ըմպանակ, ըմպել, ընդեղեն, ընկուզախաղ, ընկուզենի, ընկերախաղ, ընտիր։

Գրի՛ր ը այն բառերում, որոնց մեջ անհրաժեշտ է։

Դասընթաց, նորընտիր, հատընտիր, խոչընդոտ, ակնթարթ, հանդգնել, ունկընդրել, օրըստօրե, մերթընդմերթ, խաղընկեր, անընդհատ, հետզհետե, որոտընդոստ։

Աղավնի Գրիգորյան | ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹ

« Պատուհանից այն կողմ ձմեռ է:
«Ծեր բուն հիմա քնած է, իսկ սկյուռն իր բնում կաղին է կրծոտում»մտածեց եղևնին: «Ձյան վրա աջ ու ձախ նապաստակի ոտնատեղն է, որ առավոտ կանուխ հասցրել է թակել բոլորի դռներն ու արթնացնել անտառի բնակիչներին: Դեմ չէր լինի անգամ լսել անտառապահի հին, կրկնվող պատմություններից մեկն ու զարմանալ ինչպես առաջին անգամ»:
Տխրեց եղևնին ու կարոտեց անտառը … »
Պատուհանի փեղկը մերթընդմերթ ցնցվում էր քամուց, ապակուն հարվածող փաթիլները կպչում էին, ասես ուզում էին թափանցել ապակուց ներս, տաքուկ սենյակում պատսպարվել դեկտեմբերյան ցրտից: Կպչում էին ողջ մակերեսով՝ իրար հերթ չտալով, հետո ծանրացած, թաց հետք գծելով՝ սահում էին ու կորչում տեսադաշտից: Նույն պահին քամին սառեցնում էր այդ հետագիծն իր սառցե շնչով ու շարունակում ժանյակ նկարել:
Անկյունում վառվող լամպն աղոտ լուսավորում էր սենյակը: Դավիթն անթարթ նայում էր պատուհանի ավելացող զարդանախշին: Մայրը մի պահ դադարեցրեց կարդալը, թվաց` որդին քնել է:

Continue reading Աղավնի Գրիգորյան | ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹ

Աշխարհագրության ուսումնասիրման առարկան

Ի՞նչ է աշխարհագրությունը

Աշխարհագրությունը գիտություն է, որը ուսումնասիրում է մեր Երկիրը՝ նրա բնությունը և մարդկանց կյանքը։
Այն չի սահմանափակվում միայն քարտեզով կամ տեղանքի նկարագրությամբ․ աշխարհագրությունը փորձում է հասկանալ՝

Continue reading Աշխարհագրության ուսումնասիրման առարկան