Մարմինն աշխատող մեքենա է

Արյան շրջանառության թիմ՝ սիրտ, զարկերակներ, երակներ, մազանոթներ, արյուն – Արյան շրջանառության թիմը թթվածին և սննդանյութեր է հասցնում մարմնի բոլոր մասերին։

Շնչառության թիմ՝ քիթ, շնչափող, բրոնխներ, թոքեր – Շնչառության թիմը արյանը թթվածին է տալիս և օգտագործված օդը դուրս է բերում մարմնից։

Մարսողության թիմ՝ բերան, կերակրափող, ստամոքս, աղիներ-մարսողության թիմն օգնում է, որ սնունդը մարսվի, օգտակար նյութերը պահպանվեն, իսկ վնասակարները դուրս բերվեն մարմնից։

Նյարդային համակարգի թիմ՝ ուղեղ, ողնուղեղ, նյարդեր – Նյարդային համակարգի թիմը կառավարում է ողջ մարմնի գործունեությունը, օգնում է զգալ, տեսնել, լսել, քայլել, շարժվել, մտածել։

Փափուռի պար

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը

Փափառա բառը կարող է ստուգաբանվել որպես ծեծ, մանրում, փշրում, խիստ պատժում, հարված ֆիզիկական և բարոյական առումով կամ աղետ, պատուհաս[1]։

Խորհուրդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փափուռի պարի մեջ առկա են այնպիսի շարժումներ, ինչպիսիք են ծափը, ոտքով հարվածելը և «չաթմա» զա րկելը։ Ըստ ավանդույթի՝ ծափերի միջոցով վախեցվում էին չար ուժերը, իսկ կրունկով կամ թաթով հարվածելով գետնին՝ ժողովուրդը հարվածում էր նրանց գլխին ու աչքերին։ Չաթման նույն ծնկածալն է։ Հայերենում օգտագործվում է «զարկել» բայի հետ՝ չաթմա զարկել, և փոխարինում է ավելի հասկանալի «պպզել» բային։ Բառը հավանաբար գալիս է քրդերենից։ Չատմե – քրդերեն եզների լծի հարելաձողն է և շարժումը այդպես է կոչվում հավանաբար այն պատճառով, որ ծնկածալող մարդու ոտքերը նման են հարելաձողի[1]։

Պարային քայլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարն ունի երկու հատված՝ դանդաղ և արագ։ Արագ և դանդաղ մասերի շարժումները, որպես կանոն, չեն տարբերվում։ Դանդաղ մասի ժամանակ զսպանակային են շարժումները, իսկ արագ մասի ժամանակ արդեն դրանք վերածվում են թռիչքների։

  • պարն սկսվում է քայլով դեպի աջ՝ ձախ ոտքը խաչվելով անցնում է աջ ոտքի վրայով
  • ձախ ոտքը բարձրանում և ծալվում է հետ և իջնելուց հետո կրունկով հարվածում գետնին, իր սովորական դիրքից մի քիչ առաջ
  • այնուհետև աջ ոտքն է կատարում նույն գործողությունը, կրունկով հարվածում իր դիրքից մի քիչ առաջ և նաև հետո կողք
  • ոտքերը միանում են իրար, տեղում կատարվում է զսպանակային խաղ։
Փափուռի (պար) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հունվարյան ճամբարի հաշվետվություն

Դավիթ Խաչատրյան

Ես մասնակցել եմ Արևմտյան դպրոցի հունվարյան ճամբարին։
Եղել եմ 9-րդ ջոկատում։ Մասնակցել եմ հետևյալ ստուգատեսներին՝
Ազգագրական փառատոն 2023 ստուգատես
Մարզական ստուգատես
Դիջիթեք 2023
Ուսումնական ճամփհորդություն․ Սահադաշտ
Բնագիտատեխնիկական ստուգատես