Ամառային ճամբարի ամփոփում

Մենք այս տարի ընտրել ենք 13-րդ ջոկատը՝ Մաթեմատիկ-երաժիշտներնը ջոկատը։ Մեր ջոկատավարներն էին ընկեր Աչերը և ընկեր Գրետան։ Ճամբարի ընթացքում մենք ունեցել ենք տարբեր հետաքրքիր գործողություններ։ Օրինակ՝ խաղացել ենք բակային և լողափնյա խաղեր, պատրաստել ենք մրգային և շոկոլադե պաղպաղակ, գնացել ենք Սուրբ երրորդություն եկեղեցի, ապա ճամփորդել ենք Բջնու բերդ։ Մենք նաև մասնակցել ենք մի շարք սովորող-սովորեցնող նախագծերի։ Ընկեր Անահիտի ջոկատին սովորեցրել ենք ստեղծել QR code, իսկ ընկեր Քրիստինեի ջոկատին սովորեցրել ենք ինչպես QR code-ը փազլ սարքել։ Մենք նաև այցելել ենք ընկեր Դավիթի մոտ և նա մեզ սովորեցրել է ստեղծել Էսքիզներ։ Մենք սովորել ենք Office․form ծրագրով պատրաստել ֆլեշմոբեր։ մենք մասնակցել ենք նաև մաթեմատիկայի առկա ֆլեշմբի, թեման գլուխկոտրուներն են։ Մենք այսօր լուցկու հատիկներու հետաքրքրաշարժ գլուխկոտրուկներ ենք արել։ Մասնակցել ենք նաև մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբերը։ Կատարել ենք 1-ին և 2-րդ մակարդակները։ Ավագ դպրոցի սովորողները մեզ սովորեցրել են պարերգ։ Մենք նաև ունեցել ենք միջոցառում մեդիակենտրոնում։ Մեր ճամբարը շատ ուրախ անցավ։