- Սկսում ենք ուսումնասիրել Երևանիհին փողոցները, որոնք պահպանել են իրենց հին տեսքը, բայց նոր անուն ունեն
- Երևանի ուրվական փողոցները
Գրել տեղեկություն,համացանցից որոնել գտնել, բլոգում տեղադրել հետևյալ փողոցների մասին տեղեկություն, նկարաշար, վիդեոներ համացանցից՝
Աբովյան փողոց
Աբովյան փողոցը Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկն է, որը բացվել է 1863 թ: Ի սկզբանե փողոցը ստացավ Աստաֆյան անվանումը: Փողոցը ձգվում էր քաղաքի կենտրոնական մասով և հասնում կենտրոնական հրապարակ: Ժամանակին փողոցով անցնում էր հնաոճ տրամվայի երթուղի: 1883-ին, Մոսկվայի քաղաքային դումայի որոշմամբ, փողոցը ստացավ Ալեքսանդրովսկայա անվանումը՝ ի պատիվ Ալեքսանդր III- ի, իսկ 1921 թ-ին ստացավ անվանի հայ գրողի, լուսավորչի և ուսուցչի Խաչատուր Աբովյանի անունը: Այս անունը փողոցը կրում է մինչ օրս:

Մաշտոցի պողոտա
Մաշտոցի պողոտան կարևոր նշանակության փողոց է Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Երևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկն է։ Սկսվում է Հաղթանակի կամրջից (հարավում) և ավարտվում Մատենադարանով (հյուսիսում)։ Խորհրդային տարիներին կրել է նախ Իոսիֆ Ստալինի, իսկ 1960 թվականից՝ Վլադիմիր Լենինի անունը։

Արցախի փողոց

Հանրապետության փողոց
Հանրապետության փողոցը սկսվում է Տիգրան Մեծի պողոտայից, ձգվում հյուսիսային ուղղությամբ և ավարտվում Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում։ Երթևեկությունը փողոցով միակողմանի է։ Խորհրդային տարիներին կոչվել է Ալավերդյան փողոց՝ ի պատիվ հեղափոխական, ՀԿԿ հիմնադիրներից մեկի՝ Ստեփան Ալավերդյանի։ Նախկինում փողոցը սկսվել է Մովսես Խորենացու (խորհրդային տարիներին՝ Մարքսի) փողոցից, սակայն 2002 թվականին փողոցի սկզբնամասն անվանվել է նշանավոր դերասան Մհեր Մկրտչյանի անունով։

Ամիրյան փողոց

Ամիրյան փողոցը Երևանի Կենտրոն վարչական շրջանում է։ Անվանվել է ի պատիվ հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի։ Սկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Սարյան փողոցը։ Հատվում են Եզնիկ Կողբացու փողոցը, Մաշտոցի պողոտան և Խորեն Աբրահամյան փողոցը։ Ամիրյան փողոցից սկիզբ է առնում Զաքյան փողոցը, ավարտվում է Քոչինյան փողոցը։ Նախասովետական ժամանակաշրջանում կոչվում էր Նազարովսկայա փողոց։ 1918-ից 1921 կրել է ՀՅԴ հիմնադիրներից Քրիստափորի անունը։ Հայաստանի անկախանալուց հետո, 1990-ական թվականներին, փողոցը մի քանի տարի կոչվել է Վռամշապուհ արքայի անունով, այնուհետև կրկին ստացել է նախկին անվանումը։
Վազգեն Սրգսյան փողոց

Վազգեն Սարգսյանի փողոցը Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանում է։ Անվանվել է ռազմա-քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի անվամբ։
Փողոցը սկսվում է Հանրապետության հրապարակից և ձգվում մինչև Շահումյանի պուրակին հարակից Իտալիայի փողոց և Մովսես Խորենացու փողոցի հատման խաչմերուկ։ Հատող փողոցներ՝ Դեղատան փողոց, Պետրոս Ադամյան փողոց և Գրիգոր Տեր-Գրիգորյան փողոց։
Նալբանդյան փողոց
Նալբանդյան փողոցը Երևանի Կենտրոն վարչական շրջանում է։ Անվանվել է ի պատիվ հայ գրող և բանաստեղծ Միքայել Նալբանդյանի։ Նախկինում փողոցը կոչվել է Սուլեյմանխանովսկայա, 1870 թվականին՝ Գուբերնատորսկայա, 1884 թվականին՝ Արշակ Տեր-Ղուկասյան փողոց, 1920 թվականին՝ Ազատամարտիկների փողոց, 1921 թվականից՝ Միքայել Նալբանդյանի փողոց։ Նախկինում փողոցը գտնվել է Երևանի կենտրոնական հատվածում՝ պատմական գոտում։ Քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկն էր, որը մտել է եռաճառագայթ համակարգի կանոնավոր պլանի կառուցվածքի մեջ։ Սկսվել է Տաճարային հրապարակից և ձգվել դեպի հյուսիս-արևելք, որոշ թեքումով դեպի Աստաֆյան փողոց՝ կապելով ամրոցը և Առևտրային հրապարակը կենտրոնական բնակարանների հետ և բացելով հյուսիս-արևելյան մասը քաղաքի այգիների պարագծով։ Նախկինում Տեր-Ղուկասյանի փողոցը ձգվել է դեպի ներկայիս Վազգեն Սարգսյան փողոց և դուրս եկել Շուկայի հրապարակ։

Արամի փողոց
Արամի փողոցը Երևանի Կենտրոն վարչական շրջանում է։ Անվանվել է Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի անունով։ Զուգահեռ է Փավստոս Բուզանդի փողոցին։ Խանջյան փողոցի հարավարևելյան հատվածից ձգվում է դեպի Սարյան փողոցի հյուսիսարևմտյան հատված՝ իր մեջ ընդգրկելով Վերնիսաժի տոնավաճառը, Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը, Միսաք Մանուշյան զբոսայգին և հասնում մինչև Մաշտոցի պողոտա։ Նախկինում փողոցը շարունակվում էր մինչև գլխավոր փոստատուն, սակայն այդ հատվածը 2014 թվականին վերանվանվեց Կարեն Դեմիրճյանի անունով։ Ժամանակակից Երևանի ամենահին փողոցներից մեկն է։
Բուզանդի փողոց

Փավստոս Բուզանդի փողոցը Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Գտնվում է Երևանի կենտրոնական հատվածում՝ Կոնդ թաղամասից դեպի հյուսիս֊արևմուտք և հարավ֊արևելք։ Զուգահեռ է Ամիրյան (Նազարովսկայա) և Արամի (Ցարսկայա) փողոցներին և պարփակված այդ փողոցների միջև։ Անվանվել է ի պատիվ հայ պատմիչ Փավստոս Բուզանդի։ Սկսվում է Խանջյան փողոցից և հասնում մինչև Մաշտոցի պողոտա։ Նախկինում փողոցը շարունակվում էր մինչև Սարյան փողոց, սակայն այդ հատվածը 2014 թվականին վերանվանվեց Կարեն Դեմիրճյանի անունով։






