Ծիածան

(Ըստ համացանցի)

Ի՞նչ է ծիածանը: Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ծիածանը: Եթե անձրևի ժամանակ երկնքում արև է շողում, արևի լույսը դիպչում է անձրևի կաթիլներին ու բաժանվում տարբեր գույների, իսկ դու այդ երևույթը տեսնում ես ծիածանի տեսքով: Սովորաբար ծիածանի վրա տեսնում ենք հետևյալ գույները՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:

Ծիածանը տեսնում ես այն ժամանակ, երբ մեջքով կանգնած ես դեպի արևը, իսկ քո առջևում անձրև է գալիս։
Երբ արևի շողն ընկնում է անձրևի կաթիլի մեջ, բաժանվում է ճառագայթների, որոնք գնում են տարբեր ուղղություններով: Այդժամ ճառագայթները տարբեր գույներ են ստանում:

Երբ արևի լույսը երկու անգամ արտացոլվում է նույն անձրևակաթիլի մեջ, դու տեսնում ես  մի երևույթ, որը կոչվում է կրկնակի ծիածան, այսինքն՝ երկրորդ ծիածան, որն արտաքին կողմից ավելանում է հիմնական ծիածանին՝ գույների հակառակ դասավորությամբ: Գոյություն ունեն նաև լուսնային և կարմիր ծիածաններ:

Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:

Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:

Առաջադրանքներ

1-ին մաս

  1. Ե՞րբ ես տեսնում ծիածան: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:
    Ծիածանը տեսնում ես այն ժամանակ, երբ մեջքով կանգնած ես դեպի արևը, իսկ քո առջևում անձրև է գալիս։ Երբ արևի շողն ընկնում է անձրևի կաթիլի մեջ, բաժանվում է ճառագայթների, որոնք գնում են տարբեր ուղղություններով: Այդժամ ճառագայթները տարբեր գույներ են ստանում:
  2. Ո՞ր երևույթն է կոչվում կրկնակի ծիածան: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:
    Երբ արևի լույսը երկու անգամ արտացոլվում է նույն անձրևակաթիլի մեջ, դու տեսնում ես  մի երևույթ, որը կոչվում է կրկնակի ծիածան, որն արտաքին կողմից ավելանում է հիմնական ծիածանին՝ գույների հակառակ դասավորությամբ: Գոյություն ունեն նաև լուսնային և կարմիր ծիածաններ:

  3. Բացի կրկնակի ծիածանից էլ ի՞նչ ծիածաններ գոյություն ունեն: Թվարկի՛ր:
    Բացի կրկնակի ծիածանից գոյություն ունեն լոսնային և կարմիր ծիածաններ։
  4. Ընտրի՛ր ճիշտ տարբերակը: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում՝

ա. որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:

բ. որովհետև բաց չի թողնում բոլոր գույնի լույսերը:

գ. որովհետև լույսեր չունի:

դ. որովհետև ապակու գույնը կապույտն է:

5. Ինչո՞ւ են խոտի, ծառի տերևները կանաչ երևում: Դո՛ւրս գրիր այդ հատվածը:
Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:

2-րդ մաս

  1. Յուրաքանյուր բառի դիմաց գրի՛ր նրա հատկանիշը բնորոշող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) մեկական ածական։

ծիածան – գունավոր ծիածան

արև – դեղին արև

ճառագայթ – անծայրածիր ճառագայթ

ապակի–  գեղեցիկ ապակի

  • Տեքստից դո՛ւրս գրիր  հոգնակի թվով գործածված չորս գոյական։
    Երևույթներ, կաթիլներ, գույներ, ճառագայթներ։

  • Գրի՛ր կապույտով ընդգծված բառերի հականիշները։

Բարդ-պարզ
Լույս-մութ
Անգույն-գունավոր
Բաց-մուգ

  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

Ա. երկնագույն-բարդ

Բ. մանուշակագույն-պարզ

Գ. կանաչ-պարզ

Դ. անգույն-ածանցավոր

5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

Ա. ճառագայթ-գոյական

Բ. ծիածան-ածական

Գ. տեսնել-բայ

Դ. երկրորդ-թվական