Արևն ու լուսինը

Ավանդապատում

Լինում են, չեն լինում, մի քւյր ու եբայր են լինում։ Քրոջ անունը Արև էր, եղբորը՝ Լուսին։

Արևը ժպտերես, ոսկեգույն վարսերով աղջիկ էր։ Նա հոգատար էր իր եղբոր՝ գեղեցկադեմ Լուսնի նկատմամբ։ Երբ լույսը բացվում էր, առաջինն ինքն էր արթնանում և իր ճառագայթները տարածում ամենուրեք։ Նա ջերմացնում էր մարդկանց, շունչ տալիս հողին։ Բոլոր ծաղիկները նազանքով բացվում ու ժպտում էին Արևին։ Բարեսիրտ էր Արևը և անչափ աշխատասեր։ Չէր խնայում ոչ մեկին իր լույսն ու ջերմությունը։

Լուսինը, տեսնելով, որ քույրը ջերմ սեր է վայելում բոլորի կողմից, որոշում է ինքն էլ երևալ մարդկանց։ <Դուրս կգամ քույրիկիս հետ, և բոլորը կիմանան, որ լույսն ու ջերմությունը միասին ենք ուղարկում։ Ես էլ կդառնամ սիրելի>,-մտածում է նա։ Եվ մի անգամ օրը ցերեկով Լուսինը դուրս եկավ ամպերի տակից ու կանգնեց Արևի կողքին։ Բայց որոշ ժամանակ անց Արևը մայր մտավ, պարզ երկինքը մռայլվեց, վրա հասավ գիշերը։ Հայտնվեցին աստղերը և նախատեցին Լուսնին․

-Այդ ինչո՞ւ էիր օրը ցերեկով անգործ կանգնել քրոջդ կողքին․ դու շատ ծույլ ես, զուր ենք մենք հավաքվել քո շուրջը։

Լուսինն ամաչեց։ Նա մտածեց, որ ուրիշի աշխատանքն իր վրա վերցնելը շատ ամոթալի է և շտապեց Արևի մոտ։

-Քույրի՛ր ջան,-ասաց նա,-մինչև հիմա ես ոչինչ չեմ արել ո՛չ քեզ համար, ո՛չ էլ մարդկանց, որի պատճառով ամաչում եմ ցերեկով քեզ և նրանց երևալ։ Դու գիշերը պառկի՛ր ու հանգստացի՛ր, իսկ ես կշարունակեմ քո կիսատ գործը։

Մինչև հիմա էլ քույր ու եղբայր հաշտ ու խաղաղ հերթափոխում են իրար։ Արևը դուրս է գալիս ցերեկը, լուսինը՝ գիշերը։

Նշի՛ր ճիշտ պատասխանը։

1 Լուսինն ինչո՞ւ որոշեց երևալ և կանգնել Արևի կողքին։

Ուզում էր, որ ծաղիկները ժպտային իրեն։

Ուզում էր դառնալ բոլորի սիրելին։

Ուզում էր լույս ու ջերմություն տալ բոլորին։

Աստղերն ինչո՞ւ նախատեցին լուսնին։

Նա միայն գիշերն էր երևում։

Նա անգործ կանգնած էր Արևի կողքին։

Նա դուրս էր եկել ամպերի տակից։

Տեքստում ո՞ր իմաստով է գործածված <պարզ> բառը։

միամիտ, անկեղծ

ջինջ

հասարակ, սովորական

Նշված դարձվածքներից ո՞րն է արտահայտում <ոչինչ չանել> կպակցության իմաստը։

աչք չթարթել

գլուխը յուղել

ճանճ քշել

Տրված բառակապակցությունների ո՞րը դարձվածք չէ։

թև առնել

ձեռք առնել

սիրտ առնել

կոնֆետ առնել

Տեքստից դո՛ւրս գրիր Արևի արտաքինն ու բնավորությունը ներկայացնող նախադասությունները։
Արևը ժպտերես, հոգատար և ոսկեգույն վարսերով աղջիկ էր։

Տրված բարդ (բաղադրյալ) բառերն արտահայտի՛ր բառակապակցությամբ։

ժպտերես-ժպտացող դեմք

գեղեցկադեմ-գեղեցիկ դեմք

<Ոսկեգույն վարսերով> բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով։
Ոսկեվարս

Նախադասություններում ընդգծի՛ր գործողություն ցույց տվող արտահայտությունները։

Երբ լույսը բացվում էր, առաջինն ինքն էր արթնանում և իր ճառագայթները տարածում էր ամենուրեք։ Նա ջերմացնում էր մարդկանց, շունչ տալիս հողին։

Տեքստում գտի՛ր ժպտադեմ, գեղեցկատես, ոսկեծամ բառերի հոմանիշները։
Ժպտադեմ-ժպտերես
Գեղեցկատես-
Ոսկեծամ-ոսկեվարս

Տրված ածակնների դիմաց մեկական գոյական գրիր։

ժպտադեմ-լուսին

բարեսիրտ-արև

հաշտ-մարդ

ծույլ-աշակերտ

Ավարտի՛ր նախադասությունը։

Լուսինն ամաչեց, որովհետև նա անգործ կանգնել էր իր քրոջ՝ Արևի հետ։

Ի՞նչ կպատմեր Լուսինը Արևին, երբ նրանք հանդիպեին երկնքում։
Երբ Լուսինն ու Արևը հանդիպեին երկնքում Լուինը Արևին կպատմեր, որ նա ամեն գիշեր մարդկանց լույս է տալիս, աստղերի հետ խաղում և ուրախանում է։ Ու ամեն գիշեր նա իրեն շատ լավ է զգում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *