Բլոգային հետազոտական աշխատանք

1․ Բլոգում գտի՛ր <Իմ մասին> բաժինը, ծանոթացի՛ր բլոգի հեղինակի հետ։
Բլոգի հեղինակը՝ Ղարիբյան Վահեն չունի <Իմ մասին> բաժինը։

2․ Ուսումնասիրի՛ր բլոգի բաժինները։ Դրանցից ամենաշատը ո՞րը քեզ հետաքրքրեց, ինչո՞ւ։  
Ուսումնական բլոգի բաժիններից ինձ ամենաշատը հետաքրքրեցին մայրենի և մաթեմատիկա բաժինները, որովհետև Վահեն մայրենիի և մաթեմատիկայի բոլոր առաջադրանքները ճիշտ կատարել էր։

3․ Բլոգի ուսումնասիրություններից ելնելով, գրի՛ր, թե բլոգի հեղինակը ի՞նչ նախասիրություններ ունի և ի՞նչը քեզ հուշեց նման կարծիք ձևավորել։
Բլոգի ուսումնասիրություններից ելնելով, հասկացա, որ բլոգի հեղինակի նախասիրությունը անգլերենն է, որովհետև նա գերազանց է անգլերենից և անգլերենի բոլոր նյութերը պարտաճանաչ կատարել է։

4․ Առանձնարո՛ւ այն նյութը, որը քեզ ամենաշատը դուր եկավ։ Պատճառաբանի՛ր ընտրությունդ։
Ինձ ամենաշատը դուր եկավ « Բարմաղթանքներ ընկերոջս » նյութը, որովետև նա իր ընկերոջը շատ լավ բարեմաղթանքներ է նվիրել։

5․ Բլոգի հեղինակը ինչպիսի՞ ընտանեկան նախագծեր է իրականացրել։ Նշի՛ր մի քանիսը։
Բլոգի հեղինակը չուներ իրականցրած ընտաեկան նախագծեր։

6․ Բլոգի հեղինակի <Ճամփորդություններ> բաժինը ուսումնասիրելով ի՞նչ կարող ես ասել։ Նշի՛ր այն վայրերը, որտեղ եղել է բլոգի հեղինակը։
Բլոգի հեղինակը՝ Ղարիբյան Վահեն <Ճամփորդություններ> բաժնում չունի ուսումնական ճամփորդություններ և ճամփորդական պատումներ։

7․ Ուսումնասիրելով բլոգի հեղինակի <Գրադարան> բաժինը, կարո՞ղ ես նշել, թե նա ինչպիսի՞ ստեղծագործություններ է նախընտրում։ Առանձնացրո՛ւ քեզ ամենաշատը դուր եկած ստեղծագործությունը։
Բլոգի հեղինակը՝ Ղարիբյան Վահեն չունի <Գրադարան> բաժինը։

8․ Ի՞նչ առաջարկություն կանեիր բլոգի հեղինակին՝ ուսումնական բլոգի հետ կապված։
Ուսումնական բլոգի հետ կապված հեղինակին կառաջարկեի, որպեսզի իր բլոգում ունենա համապատասխան բաժինները և ավելի ակտիվ վարի իր բլոգը։

9․ Ինչպե՞ս ես գնահատում կրտսեր ընկերոջդ բլոգավարությունը։ Ձևակերպի՛ր կարծիքդ-գնահատումդ մի քանի նախադասությամբ։

Կրտսեր ընկերոջս կողմից իրականացվող բլոգավարությունը՝ համարում եմ թերի։ Խորհուրդ կտամ, որպեսզի վերանայի սովորողի բլոգին ներկայացվող պահանջները և փորձի ուղղումներ կատարել։

10․ Հանդիպի՛ր բլոգի հեղինակ-ընկերոջդ հետ և տեսանյութի կամ ֆոտոշարի միջոցով լուսաբանի՛ր։

Ծանոթացի՛ր սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին և ըստ դրա խմբագրի՛ր բլոգդ։

Սովորողի բոգին ներկայացվող պահանջներ

Իմ ուսումնասիրած բլոգի դիտարկումները։
Իմ ուսումնասիրած բլոգի դիտարկումները հետևյան են՝ Ղարիյան Վահեն իր բլոգում ունի տասնյոթ էջ։ Այդ տասնյոթ էջերից տասնչորս էջերի բոլոր նյութերի բաժինները նշված են Uncategorized բաժինը։

Ծանոթանում ենք 5-6 րդ դասարաններում գործող ուսումնական պլաններին, առանձնացնում ենք այն կետերը, որոնք վերաբերվում են սովորողի ուսումնական կարգապահությանը և պարտականություններին, նշում այն կետերը, որնք հաճախ ենք խախտում։ Քննարկում ենք սովորողի անհատական ուսումնական պլանները, հանդես գալիս առաջարկներով։

9. Ուսուցումը կազմակերպվում է ընդհանուրի օգտագործման և անհատական թվային միջոցների կիրառմամբ, սահմանված կարգով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական թվային ուսումնական միջոցով, տանն ունեն համացանց: Կրթահամալիրը սահմանված կարգով դպրոցում ապահովում է անլար, ապահով համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:

10. Սովորողն ունի ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական գործունեությունը, այդ թվում նաև լրացուցիչ կրթությունը։ Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի պարտադիր ուսումնական աշխատանք է:

11. Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի ուսումնական աշխատանք են:

Սովորողի ուսումնական ամբողջ աշխատանքն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում։

15. Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:

16. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:

19. Ուսումնական օրը սահմանված կարգով սկսվում է ընդհանուր պարապմունքով:

20. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ակումբային գործունեության, ճամբարային գործունեության բաղկացուցիչն են:

21. Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները, ակումբները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում, այդ թվում՝ նաև ուսումնաարտադրական, դպրոցի կաբինետներում, արտագնա։

22. Լրացուցիչ կրթության դասընթացների ցանկը, կազմակերպման կարգը հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը։ Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս։

23. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության մոդուլերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:

Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության մոդուլերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:

24. Սահմանված կարգով, գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբների, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ Մինչև 5-րդ դասարանի 2-րդ ուսումնական շրջանը

լրացվում է սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիր, իսկ 3-րդ ուսումնական շրջանը գնահատվում է 10 բալանոց համակարգով: 25. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։

26. Չորրորդ դասարանի վերջում, սահմանված կարգով, անցկացվում են ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ:

27. Հինգերորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Մուտք միջին դպրոց» ստուգատեսը՝ 6-րդ դասարանում սովորողին անհրաժեշտ ուսումնական կարողությունների գրանցումով։

28. Ուսուցումը սահմանված կարգով կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով, հիգիենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա, արտագնա, Արատեսի ուսումնական կենտրոնում։

29. Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է համակարգչային տեքստային խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային որևէ ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում կազմակերպելու ծրագիր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *