Հ․ Թումանյանի « Անուշ » պոեմից

Նախապատրաստվում ենք ուրբաթ համերգին

Սովորորիր անգիր՝
Հատված 1 — Հ․ Թումանյանի « Անուշ » պոեմից, Նախերգանք-(Համբարձման գիշերը

Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։



Առաջադրանքներ
1․ Դու՛րս գրիր հատվածից քեզ անծանոթ բառերը, դրանք փորձիր բացատրական բառարանով բացատրել։
Բազմել
-Փառավոր նստել

2․ Բանաստեղծական քառատողերից գտի՛ր և դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բառերը։
Բազմել, թռչել, հավաքվել, գալ, ողբալ։

3․Դու՛րս գրիր պատկերավորման միջոցները(մակդիր, համեմատություն, փոխաբերություն):


Փոխաբերություն՝
Հովի թևի, Սեգ սարեր։

Մակդիր՝
Նուրբ շողերին, Սեգ սարեր, Չըքնաղագեղ ոգիներ, Ջահել սիրահար, Սերը ողբանք վաղամեռ։

4. «Փերիները սարի գըլխին հավաքվեցին գիշերով…» նախադասությամբ հետաքրքիր, անհավանական փոքրիկ պատմություն հորինիր

«Փերիները սարի գըլխին հավաքվեցին գիշերով…»
Մի օր Փերիները սարի գըլխին հավաքվեցին գիշերով և սկսեցին զրուցել։ Սկզբում խոսեց ամենամեծ փերին․
— Ես, որպես ամենամեծ փերի հայտարարում եմ, որ բոլորս իրար հանդեպ լինենք հոգատար և օգնող։
Իսկ մինչ փերին իր հայտարարություններ անում, հեռվում երկու փերի միասին վիճում էին։
Այս պատմությունը նրա մասին էր, որ պետք է ամեն ինչ լսել և հասկանալ։
—————————————————————————

Հատված 2 — Հ․ Թումանյանի « Անուշ » պոեմից

— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ…
Ու փերիներն էսպես տըխուր
Երգում էին ողջ գիշեր։

  Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի՝
Անտես, անհետ չըքացան։

Առաջադրանքներ
1․ Դու՛րս գրիր հատվածից քեզ անծանոթ բառերը, դրանք փորձիր բացատրական բառարանով բացատրել։
Սեգ-հպարտ, վեհ

2․ Հատվածից դու՛րս գրիր գոյականները, որոշիր՝ անձնանիշ են, թե՞ իրանիշ։
Քույրեր-անձնանիշ
Սարեր-իրանիշ
Ոգիենր-անձնանիշ
Փերիներ-անձնանիշ
Գիշեր-իրանիշ
Հնչյուններ-իրանիշ
Ցոլք-իրանիշ
Արև-իրանիշ

3․ Դու՛րս գրիր ածականները։
Սեգ, չըքնաղագեղ, տըխուր, հըրաշալի, դյութական, անտես, անհետ։

———————————————————————————

Հատված 3- Հ․ Թումանյանի « Անուշ » պոեմից

Կըժերն ուսած՝ թըռվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով։
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով։

Առաջադրանքներ
1․ Դու՛րս գրիր հատվածից քեզ անծանոթ բառերը, դրանք փորձիր բացատրական բառարանով բացատրել։
Ինձ համար անծանոթ բառ չկա

2․ Համացանցից որոնիր Համբարձման ծեսի մասին տեղեկություններ, մշակիր, և տեղադրիր բլոգումդ։

Համբարձման ծեսը (նաև՝ Վիճակ, Ջանգյուլում կամ Կաթնապրի տոն) հայկական ժողովրդական և եկեղեցական ամենասիրված տոներից է, որը նշվում է Սուրբ Զատիկից 40 օր հետո՝ հինգշաբթի օրը։ Ըստ քրիստոնեական ավանդության՝ այն խորհրդանշում է Հարությունից հետո Քրիստոսի երկինք բարձրանալը, իսկ ժողովրդական պատկերացումներում՝ բնության զարթոնքը, ջրի և ծաղկի պաշտամունքը

Շախմատային խաղ-վիկտորինա

Ես և իմ ընկեր Լեոն մայիս ամսվա ընթացքում շախմատի վերաբերյալ շատ խաղ-վիկտորինաներ կպատրաստենք։

Նախագծի նպատակը

Ինչպե՞ս է առաջացել շախմատ խաղը

Շախմատը առաջացել է Հնդկաստանում VI դարում՝ «չատուրանգա» խաղից, որը ներկայացնում էր հնդկական բանակի 4 տեսակները (հետևակ, հեծելազոր, փղեր և մարտակառքեր)։ Այն տարածվել է Պարսկաստանում, որտեղից էլ ստացել է իր ներկայիս անվանումը («շախ»՝ արքա, «մատ»՝ մահացավ, պարսկերեն) և ի վերջո հասել Եվրոպա։

Շախմատի գյուտի պատմություն

Շախմատի գյուտի պատմության պատկերազարդում

Ավանդությունը մեզ հասցրել է այդ մասին հետևյալը. Հնդկաստանի թագավորներից մեկը իրեն շրջապատել էր շողոքորթ պալատականներով։ Նրանց կեղծ գովասանքից թագավորի գլուխը պտույտ էր եկել և դարձել էր շատ ինքնավստահ։ Ինքնահավան թագավորը չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ։ Սիսսուն, որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քմահաճույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա ինքնըստինքյան ոչինչ է, որ նա չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների, առանց նրանց պաշտպանության։ Սիսսու փիլիսոփան երկար մտածում է ու վերջապես հնարում է շախմատը։ Այդ խաղը շատ դուր է գալիս թագավորին։ Նա անմիջապես պալատ է կանչում փիլիսոփային և հարցնում, թե ինչ նվեր է ուզում այդ հիանալի խաղի համար։ Իմաստուն հնդիկը ասում է՝ «Շախմատի տախտակի առաջին վանդակում դրեք մի հատիկ ցորեն, երկրորդում՝ դրա կրկնապատիկը և այդպես մինչև վաթսունչորսերորդ վանդակը»։ Թագավորն առանց երկար մտածելու կանչում է մառանապետին և կարգադրում՝ փիլիսոփայի հասանելիք ցորենը տալ։ Պահեստապետն ու իր օգնականները սկսում են հաշվել. պարզվում է, որ դա աներևակայելի չափերի հասնող ցորենի մի քանակ է, և թագավորն ի վիճակի չէ վճարելու։

Տեղեկություն շախմատի մասին՝
Շախմատը աշխարհի ամենահին և ամենատարածված մտավոր խաղերից մեկն է, որը հաճախ անվանում են «արքայական խաղ»։

Ահա մի քանի հետաքրքիր փաստ շախմատի մասին.

  • Ծագումը. Համարվում է, որ շախմատը առաջացել է Հնդկաստանում մոտ 1500 տարի առաջ (չատուրանգա խաղից), այնուհետև տարածվել Պարսկաստանում և արաբական աշխարհում, մինչև հասել է Եվրոպա։
  • Հայաստանը և շախմատը. Հայաստանը համարվում է աշխարհի ուժեղագույն շախմատային երկրներից մեկը։ Մեր հավաքականը եռակի օլիմպիական չեմպիոն է (2006, 2008, 2012 թթ.) [6]։ Բացի այդ, Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որտեղ շախմատը դարձել է պարտադիր դպրոցական առարկա։
  • Օգտակարությունը. Շախմատը զարգացնում է տրամաբանությունը, ռազմավարական մտածողությունը, համբերությունը և կենտրոնացումը։
  • Աշխարհի չեմպիոն. Այս պահին աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրում է չինացի գրոսմայստեր Դին Լիրենը։

Շախմատային խաղ-վիկտորինա՝

https://learningapps.org/display?v=pipj1v4ec26

Հեղինակներ՝ Արևմտյան դպրոցի, 6-2 դասարանի Խաչատրյան Դավիթը և Ղոչիկյան Լեոն։

Շախմատային խաղ-վիկտորինա՝

https://learningapps.org/display?v=p964rnim226

Շախմատային խաղ-վիկտորինա՝
https://learningapps.org/display?v=p1z5idd9k26

Ուղիղ և հակադարձ կախումներ

Ուղիղ կախման դեպքում կազմում ենք հարաբերություն 

a/b=c/x

x=bc/a

Հակադարձ կախման դեպքում կազմում ենք արտադրյալ 

ab=cx

x=ab/c

Առաջադրանքներ

      1․ 3 կգ խնձորն արժե 1200 դրամ։ Որքա՞ն պետք է վճարել 7 կգ խնձորի համար։
3 – 1200
7 – x
x=1200:3
x=400×7
x=2800

  1. 5 մետր կտորից կարելի է կարել 2 զգեստ։ Քանի՞ մետր կտոր կպահանջվի 8 այդպիսի զգեստ կարելու համար։
    5 – 2
    x – 8
    x=8:2
    x=4×5
    x=20
  2. Հեծանվորդը 2 ժամում անցնում է 24 կմ։ Քանի՞ կիլոմետր կանցնի նա 5 ժամում, եթե շարժվի նույն արագությամբ։
    2 – 24
    5 – x
    x=24:2
    x=12×5
    x=60
  3. 200 գրամ շաքարավազով կարելի է պատրաստել 10 բլիթ։ Որքա՞ն շաքարավազ է անհրաժեշտ 25 բլիթ պատրաստելու համար։
    200 – 10
    x – 25
    x=200:10
    x=20×25
    x=500
  4. Քարտեզի վրա 2 սմ-ին համապատասխանում է 50 կմ իրական հեռավորություն։ Որքա՞ն է իրական հեռավորությունը երկու քաղաքների միջև, եթե քարտեզի վրա դրանց հեռավորությունը 6 սմ է։
    2 – 50
    6 – x
    x=50:2
    x=25×6
    x=150
  5.  Բանվորը 4 օր աշխատելու համար ստացավ 32,000 դրամ։ Որքա՞ն կստանա նա 10 օր աշխատելու դեպքում։
    4 – 32000
    10 – x
    x=32000:4
    x=8000×10
    x=80000
  6. 15 m^2 մակերեսը ներկելու համար ծախսվում է 3 կգ ներկ։ Որքա՞ն ներկ կծախսվի 40 m^2 մակերեսը ներկելու համար։
    15m^2 – 3
    40m^2 – x
    x=(40×3):15
    x=8
  7. Տպագրական մեքենան 5 րոպեում տպում է 150 էջ։ Քանի՞ էջ կտպի մեքենան կես ժամում (30 րոպեում)։
    5 – 150
    30 – x
    x=150:5
    x=30×30
    x=900

Հակադարձ համեմատական կախում

8. 4 բանվորը պատը կարող են կառուցել 15 օրում։ Քանի՞ օրում կկառուցեն նույն պատը 6 բանվորը։
4 – 15
6 – x
x=(4×15):6
x=10

  1. Մեքենան 80 կմ/ժ արագությամբ քաղաքից քաղաք հասնում է 3 ժամում։ Քանի՞ ժամում կհասնի նա, եթե արագությունը դարձնի 60 կմ/ժ։
    80 – 3
    60 -x
    x=80×3
    x=240:60
    x=4
  2. Ունեցած կերը 20 հավին բավականացնում է 30 օր։ Քանի՞ օր կբավականացնի նույնքան կերը 25 հավին։
    20 – 30
    25 – x
    x=20×30
    x=600:25
    x=24
  3. Որոշակի գումարով կարելի է գնել 12 տետր, որոնցից յուրաքանչյուրն արժե 150 դրամ։ Քանի՞ տետր կարելի է գնել նույն գումարով, եթե մեկ տետրի գինը լինի 200 դրամ։
    150×12=1800
    12 – 1800
    x – 200
    x=1800:200
    x=9
  4. 3 խողովակը ավազանը լցնում են 8 ժամում։ Քանի՞ ժամում կլցնեն ավազանը 4 այդպիսի խողովակները։
    3 – 8
    x – 4
    x=3×8
    x=24:4
    x=6
  5. Հեծանվորդը 12 կմ/ժ արագությամբ ճանապարհն անցավ 40 րոպեում։ Քանի՞ րոպեում նա կանցնի նույն ճանապարհը, եթե ընթանա 15 կմ/ժ արագությամբ։
    12 – 40
    15 – x
    x=12×40
    x=480:15
    x=32
  6. Դասագրքերը դարակների վրա տեղավորելիս, եթե ամեն դարակում դնենք 20 գիրք, կզբաղեցվի 6 դարակ։ Քանի՞ դարակ կզբաղեցվի, եթե ամեն դարակում դնենք 30 գիրք։
    20 – 6
    30 – x
    x=20×6
    x=120:30
    x=4