Մյրենի

Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն, փոշի + ա + կուլ, տարի + ա + վերջ, այգի + ա + պան, բարի + ա + կամ:
Ոսկեգույն, փոշեկուլ, տարեվերջ, այգեպան, բաեկամ։

Ի-ի և ա-ի տեղը գրվում է ե տառը։

Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և բաղադրյալ բառեր կազմի՛ր: Նշի՛ր, թե ի՞նչ հնչյունափոխություն է կատարվել:

Օրինակ՝

գգույշ + անալ — գգուշանալ (ույ-ը՝ու):

Ա. Բազում, ամուր, բույր, կապույտ, բույս, որդի, ոսկի.

Բ. -պատիկ, -անալ, -ավետ, -ական, -ակ, -յա:
Բազմապատիկ, բազմանալ, ամրանալ, բուրավետ, որդիական, բուսական, որդյակ, կաապուտակ, ոսկյա։

Տրված բառերին ավելացրո՛ւ -եր (-ներ), ի, -ով, -ից վերջավորությունները: Հնչյունափոխված բառերն առանձնացրո՛ւ:

Գիրք, առու, ծաղիկ, լուսին, երկինք, ջուր, հեռագիր:
Գրքեր, գրքի, գրքով, գրքից։
Առուներ, առվի, առվով, առվից։
Ծաղիկներ, ծաղկի, ծաղկով, ծաղկից։
Լուսիններ, լուսնի, լուսնով, լուսնից։
Երկինքներ, երկնքի, երկնքով, երկնքից։
Ջրեր, ջրի, ջրով, ջրից։
Հեռագրեր, հեռագրի, հեռագրով, հեռագրից։

Հիշի՛ր

Միավանկ բառին (արմատին) արմատ, ածանց կամ վերջավորություններ ավելանալիս նրա մեջ մտնող ձայնավորը կամ երկհնչյունը կարող է փոփոխվել կամ սղվել, այսինքն՝ հնչյունափոխվել (օրինակ՝ սիրտ — սրտամոտ, սրտոտ, սրտեր):

Եթե արմատ, ածանց կամ վերջավորություն ավելանում Է բազմավանկ բառին, հնչյունափոխության ենթարկվում է նրա վերջին վանկի ձայնավորը կամ երկհնչյունը (օրինակ՝ դարբին — դարբնոց, դարբնի):

Ուղղագրություն և ուղղախոսություն

Պազի՛ր, թե ուղղախոսական ինչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և որ բառը դրան չի համապատասխանում:

Ա. Հարթել, մեղավոր, մանրել, կարպետ, սեր, թերի, ամենաեռանդուն, թելել, կերակուր:

Բ. Թեյել, վայելուչ, վայելչակազմ, վրաերթ, բայեր, հայհոյել, մայել, վկայել:

Պարզի՛ր, թե ուղղագրական կամ ուղղախոսական ի՛նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո՛ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Աներազ, մեներգ, աներևույթ, երեսուներեք, խուռներամ, ամենաերազկոտ, աներևակայելի:

Բ. Առէջ, ելևէջ, որևէ, մանրէաբանության, քառասուներկու, ինչևէ:

  1. Ուղղագրական կամ ուղղախոսական ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո՛ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Միջօրե, օրեցօր, անօգնական, կանխորոշում, կեսօր, անօգուտ, ապօրինի, անօրինակ:

Բ. Անորակություն, հազարոտնուկ, եղբորորդի, ամենաորոշակի, անորոշություն, անողնաշար:

Գրի՛ր բառեր, որոնց մեջ

ա) ղ-ից հետո գրվում է ջ.
Աղջիկ, չղջիկ, զեղջ։

բ) խ-ից հետո գրվում է չ:
փախչել