Իմ ամառային արձակուրդները շատ ուրախ են անցել։ Ես ամառային արձակուրդներին հունիսի 2-13-ը գնացի Արևմտյան դպրոցի լողափնյա ճամբար։ Հունիսի 14-ին իմ ծննդյան տարեդարձն էր և ես իմ ծնունդին հրավիրել եմ իմ ընկերներին, դասընկերներին, քույրերին և եղբայրներին։ Մենք միասին լողացինք, խաղացինք, հաց կերանք և լավ ժամանակ անցկացրեցինք։ Ես ամառվա ընթացքում արել եմ մաթեմատիկա, մայրենի, ռուսերեն, անգլերեն, գնացել եմ շախմատի և անգլերենի պարապմունքների և կարդացել եմ երկու գիրք՝ Վարդկես Քալանթարյանի և Մուշեղ Բաղդասարյանի << Ակամա ճանապարհորդները >> և Ջոն Ռոալդ Ռուել Թոլքինի << Հոբբիթը >>։ << Ակամա ճանապարհորդները >> գրիքը դպրոցական երեխաների մասին էր։ Նրանք գնացել էին խոտհավաքի իրենց ուսուցիչ ընկեր Գեղամի հետ և այնտեղից երեք հոգի կորավ՝ Արամը, Գագիկը և Հասմիկը։ Նրանք ընկել էին քարաձավը։ Այնտեղ նրանք շատ լավ արկածներ ունեցան։ Ամեն օր ընկեր Գեղամը և աշակերտները ման էին գալիս նրանց և վերջում նրանք կարողանում են դուրս գալ քարանձավից ու ստեղծագործությունը ուրախ ավարտվում է։ Ես իմ ընկերներին, դասընկերներին, քույրերին և եղբայրներին խորհուրդ կտամ կարդալ այս գիրքը։ << Հոբբիթը >> դեռ չեմ վերջացրել, բայց խոստանում եմ, որ վերջացնեմ անպայման ձեզ կպատմեմ այդ գրքի մասին։ Ես ընկեր Շողիկի, ընկեր Հայկուհու և ընկեր Ջուլիետայի հետ հուլիսի 22-24-ը գնացի Արատես։ Այնտեղ մեր օրերը շատ լավ անցավ։ Մենք գնացինք գետ, փայտ հավաքելու, անտառ։ Առավոտները մարզվում էինք և նախաճաշում էինք։ 2-րդ օրը երեկոյան խարույկ վառեցինք և երգեր երգեցինք։ Մեր արկածները Արատեսում շատ լավ անցան։ Մանրամասն կարող եք դիտել տեսանյութերում։ Ես և իմ ընտանիքը օգոստոսի 9-21-ը գնացինք Վրաստան հանգստանալու։ Մենք լողում էինք Սև ծովում, երեկոյան քայլում էինք Սև ծովի ափով։ Այնտեղ մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք և ուրախ հետ եկանք Հայաստան։ Ահա այսպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդները։