66. Եթե իմաստով մոտ բառերը հոմանիշներ են, ի՞նչ անուն կտաս նույն կամ նման գրություն կամ հնչողություն ունեցող, բայց իմաստով տարբեր բառերին:
Նույնանուն կամ համանուն բառեր
67.Հոտ, արի բառերի տարբեր իմաստներով կազմի´ր նախադասություններ:
Գառների հոտը արածում էր։
Ծաղկի հոտը շատ լավն է։
Աշո՛տ, արի՛ հայրիկիդ մոտ։
Քաջ և արի տղան սպանեց հրեշին։
68. Փորձի՛ր բացատրել, թե տրված զույգերն ինչո՞ւ են կոչվում համանուններ:
Մարտ — մարտ, սեր — սեր, հոր — հոր, հոտ — հոտ, անտառ — անտառ, արի – արի, կար — կար:
Գրությամբ և արտասանությամբ նույնն են, սակայն իմաստով տարբեր են։
69. Ընդգծված բառերի և արտահայտությունների փոխարեն փակագծերում տրվածներից մեկը գրի´ր:
Որ խոսքը կարճ կապեր, ավելորդ բաներ չէր ասի: (Կարճ կապեր, երկար չէր)
Պարանը երկար չէր, աշտարակի ծայրին չհասավ: (Կարճ կապեր, երկար չէր)
Գլուխը խոնարհ էր ու սիրտը կոտրված: (Խոնարհ էր, իջեցներ)
Դույլը ջրհորը իջեցներ թե չէ, թզուկը հայտնվելու էր: (Խոնարհ էր, իջեցներ)
Դռան ժանգոտ կողպեքի վրա ինչ-որ թուղթ դրեց ու գնաց: (Կողպեքի, ծածկի)
Եթե պատուհանը ծածկի, ցուրտ չի լինի: (Կողպեքի, ծածկի)
70. Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանում:
Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)
Հեռվում երևացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)
Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)
Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)
Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)
Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)
Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ)
Ձեր տղան էր եկել: (ո՞վ, ովքե՞ր)
Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)
Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Տղան փետուրնևրից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)