Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

Continue reading Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Մեզ հիացմունք են պատճառում երկնքի աստղերը, բարձր լեռները, հարթավայրերը, օվկիանոսները, գետերը և այլն: Զարմանալի է նաև բույսերի և կենդանիների աշխարհը: Բայց երկրագնդի վրա ամենայուրահատուկը մարդն է: Մարդը ևս կենդանի բնության մաս է կազմում: Ինչպես մյուս կեն­դանի օրգանիզմները, նա նույնպես շնչում է, սնվում, աճում, զարգանում, ունենում երեխաներ: Դրա համար էլ մարդուն անհրաժեշտ է օդ, ջուր. լույս, ջերմություն, սնունդ: Առանց բնության մարդը չի կարող գոյություն ունենալ, ապրել և աշխատել: Մարդն ապրում է գրեթե ամենուր՝ ծովափերում և լեռներում, երկրագնդի տաք և ցուրտ վայրերում,  անջուր անապատներում և փարթամ անտառների հարևանությամբ: Նա օգտվում է բնության բարիքներից, ինչպես մյուս կենդանիները: Բայց, ի տարբերություն նրանց, մարդը ստեղծում է այդ բարիքներից օգտվելու գործիքներ, մեքենաներ, սարքեր:

Continue reading Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Ինչպես է մարդը վերափոխում բնությունը

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:
Մարդը վերափոխում է բնությունը, որպեսզի ապրել։

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ:
Նավթ, գազ, ոսկի, բնափայտ, արևի ճառագայթը, ջուր, մետաղներ, կաուչուկ և այլն։

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի’ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք:
Մեր տան և դասասենյակի հիմնական իրերը պատրաստված են բնափայտից և մետաղից, դրանք պատրաստում են ատաղձագործներն, դարբինները, մետաղագործները։

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Անհրաժեշտ է հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ, որպեսզի կարողանանք երկար ապրել այս մոլորակի վրա,  պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:
Ես աշխատում եմ շատ ծառեր տնկել, աղբը տեսակավորել և մաքուր պահել իմ շրջապատը։

Իմ շունը

Ես ունեմ մի բարի շուն։ Նրա անունը Չիկո է։ Նա հաչում է գողերի և անծանոթ մարդկանց վրա, շատ ուժեղ և խելացի է։ Չիկոն մեկ տարեկան է, բայց նա կարողանում է կանգնել ետևի ոտքերի վրա և և դիմացի ոտքերը դնել իմ ափերի մեջ։ Նա ցածրահասակ է, ունի շագանակագույն աչքեր, կարճ պոչ, գույնը՝ սև ու սպիակ է։