Մայրենի 26․9․2023

Յուրաքանչյուր առածում տեղադրի՛ր ընդգծված բառի հականիշները։

Նախ մտածի՛ր, հետո գործն սկսի՛ր։

Ինքը՝ կարճ, լեզուն երկար։

Ինչ որ ցանես, էն էլ հնձես։

Թանկից էժան չկա։


Ինչպե՞ս կասես մեկ բառով

Ցուրտն ընկնել-ցրտել

Դադար տալ-դադարեցնել

Ճանապարհ դնել-ճանապարհել

Փախուստի դիմել-փաղչել

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ գրելով է կամ ե։

եղևնի, էակ, վայրէջք, գրեթե, եղեգնուտ, բազմերանգ, երգ, էսկիմոս, ապերջանիկ, երգ, եկեղեցի, եղյամ, նրբերշիկ, եռուզեռ, տիեզերք, երթուղի։

Լրացրո՛ւ բաց թողնված օ կամ ո տառերը։

օձիք, անօթևան, անորսալի, ձկնորս, բացօթյա, օրորոց, տնօրեն, բարորակ, շաբաթօրյակ, հանրօգուտ։

Ձևով նույն, բաց իմաստով տարբեր բառեր գրի՛ր։

Օրինակ՝ բազուկ, հոտ, գլուխ
Մարտ, Մայիս, Մասիս, Սևան, Կորյուն, կետ։
Գրի՛ր բառեր, որոնք ունեն մեկ տառի տարբերություն։

Օրինակ՝

Շուտ-շատ-շար-քար-սար-սուր-մուր-մուկ-ձուկ-տուկ-տուն-շուն-բուն։

Գրի՛ր բառեր, որոնց մեջ կա և տառը։

Արև, օթևան, անձրև, տերև, Երևան, բարև։

Մայրենի 26․9․2023                                     

Բառերը գրի’ր իրենց տեղերում : 
                      հորթ , հորդ                                                       

Այսօր  հորդ      անձրև եկավ:                             

Կովի ձագուկին ասում ենք  հորթ :

               այտ, այդ

Ես համբուրեցի տատիկիս այտը :

Ես մի նկար նկարեցի: 

Այդ  նկարը նվիրեցի մայրիկիս:  

2. Իմաստով մոտ բառերը միևնույն գույնով ներկի՛ր։         

ճախրել           փոթորիկ                                    

  սանդուղք        ձի                                                   

մարտ               աստիճան                     

մրրիկ               հանդարտ                        

զվարթ              սառը                                            

նժույգ               թռչել                                              

պաղ                 կատար                                         

մեղմ                 աշխույժ                           

գագաթ            պատերազմ                                  

 3. Այստեղ փորձի’ր հականիշների

   զույգեր  գրել:

Այսպես` տխուր-ուրախ
սառը-տաք
մութ-լույս
սև-սպիտակ
հաստ-բարակ
թարս-շիտակ
ուղիղ-թեք
ճիշտ-սխալ
արև-լուսին
մեծ-փոքր
ուժեղ-թույլ
4. Նախադասություններին բառեր ավելացրո’ւ /ընդարձակի’ր նախադասությունները/
Ծաղիկը ծաղկեց
Ծաղիկը ծաղկեց, մեծացավ և մի գեղեցիկ ծաղիկ դարձավ:
 
Թռչունները վերադարձան                             
Թռչունները ուրախ վերադարձան տաք երկրներից: 

       5. Նախադասություններից բառեր հանի’ր: /նախադասությունները համառոտիր/: 

        Ցուրտ  եղանակը կամաց-կամաց  տաքացավ:
        Եղանակը տաքացավ

        Տատիկը Մարիամին  ու  Աննային  տիկնիկներ նվիրեց:

        Տատիկը նվիրեց

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:
սնել-կերակրել
ծնել-ծնվել
տարափ-անձրև

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծնվեց

սնավ-կերակրեց

քնավ-քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։
Ոսկի տերև նշանակում է դեղին տերև։
Աշուն եկավ և անտառը ծածկվեց ոսկի տերևներով։

5. Կարդա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել
ծնավ-սնավ
սնավ-քնավ
միրգ-գիրկ
ճչելով-փչելով
6. Բանաստեղծության պատկերներին համապատասխան ֆոտոշարք պատրաստի՛ր։

Տե՛ս օրինակը

Ներկայացնում է Դավիթ Հարությունյանը

6. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ, ֆոտոշարքի կամ նկարաշարի համադրությամբ տեսանյութ պատրաստի՛ր:

Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Հարցեր և առաջադրանքներ`

1. Ի՞նչ է հումուսը։

2. Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։

3.Որոնք են համարվում ամենալավ հողերը։

Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունի։