Ես ինքնաբնութագրական պատում

Ես Դավիթ Խաչատրյանն եմ, ապրում եմ Քասախում, 9 տարեկան եմ։ Ունեմ շատ համերաշխ և խաղաղ ընտանիք։ Իմ ընտանիքում կա հինգ անդամ՝ երկու քույրիկ, նրանց անուններն են Լիլի և Նարե, Լիլին 4 տարեկան է, իսկ Նարեն՝ 13։ Մայրիկիս անունը Շողիկ է նա, 37 տարեկան է, իսկ հայրիկիս անունը Արարատ է՝ 39 տարեկան է։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, չորրորդ դասարանում, ունեմ դպրոցական շատ ընկերներ, լավ եմ սովորում։ Սիրում եմ ֆուտբոլ և շախմատ խաղալ։ Եթե ունենում եմ ազատ ժամանակ, ապա ֆուտբոլ եմ դիտում և շախմատային առաջադրանքներս եմ անում։ Սիրում եմ ուտել քաղցրավենիք, խմել կաթ, թեյ, ջուր։ Գույներից սիրում եմ սևն ու կանաչը։ Ես շատ եմ ուզում բարձրանալ Արագած լեռը, գիտեմ, որ Արագածի ամենաբարձր գագաթը հյուսիսայինն է՝ ունի 4090մ բարձրություն։
Ահա այսքանը իմ մասին։