Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, – ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

մոտաալուտ-մոտ ժամանակներում սպասվող

Ներողամիտ-զիջող

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։
Շունչը փչել նշանակում է սատկել։

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:
Այս առակի գլխավոր հերոսը առյուծն է։ Առյուծը շատ հզոր էր, նա իրեն պահեց իսկապես արքայի նման։ Առյուծի համար շատ ավելի ցավալի և վիրավորական էր ոչ թե որսորդի գնդակից ստացած վերքը, այլ այն, որ կրիանի իրեն համեմատեց առյուծի հետ։

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։
Առակի ասելիքն այն է, որ մեր շրջապատում կան մարդիկ, ովքեր՝ ոչինչ չանելով, փորձում են դիմացինի արածն իրենց վերագրել, համեմատվել այն մարդկանց հետ, որոնք օրնիբուն աշխատում են և օգուտ են բերում իրենց երկրին, իրենց ազգին։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Բարդին և պտղատու ծառերը
Պտղատու ծառերի այգում, որտեղ աճում էին ծիրանենիներ բալենիներ, սալորենիներ, խնձորենիներ, դեղձենիներ և տանձենիներ, աճել էր, նաև, մի բարդի։ Օրերից մի օր տերը մտավ այգի և սկսեց բարձրաձայն գովել իր այգու բոլոր ծառերին, քանի որ նրանք շատ համեղ պտուղներ են տալիս, և ինքը կարողանում է այդ պտուղները վաճառելով գումար վաստակել։ Այդ ժամանակ բարդին գլուխն էլ ավելի վեր ցցեց և ասաց․
— Սիրելի տե՛ր, շորհակալ ենք գովասանքների և ջերմ խոսքերի համար, մենք կաշխատենք ավելի շատ պտուղներ տալ և քեզ ավելի հարստացնել։
Պտղատու ծառերը շատ տխրեցին՝ բարդու խոսքերը լսելով և իրենց, մի պահ, անպետք զգացին։   

Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով աուդիոգիրք պատրաստիր: