Ջրի համաշխարհային օր — մարտի 22

Опубликовано 9 марта, 2026 автором Իվետա Ջանազյան


Համատեղ նախագիծ Արևմտյան դպրոցի սովորողների հետ

Մասնակիցներ — Արևելյան և Արևմտյան դպրոց-պարտեզների 4-6-րդ դասարանի սովորողներ։

Ժմանակահատված — մարտի 9-30:

Նախագծի նպատակը
Սովորողները կծանոթանան ջրի կարևորությանը մարդու և բնության կյանքում, ինչպես նաև Հայաստանի ջրային ռեսուրսներին՝ գետերին, լճերին և ջրամբարներին։ Կսովորեն գնահատել և պահպանել ջուրը։


Նախագծի խնդիրները
✅Իմանալ, թե ինչու է նշվում Ջրի համաշխարհային օրը։
✅Ծանոթանալ Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսներին։
✅Հասկանալ ջրի խնայող օգտագործման կարևորությունը։
✅Զարգացնել հետազոտական և խմբային աշխատանքի հմտությունները։


Կարճ տեղեկություն
Մարտի 22-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Ջրի համաշխարհային օր։ Այս օրը հիշեցնում է, որ ջուրը կյանքի ամենակարևոր պայմաններից մեկն է։ Առանց ջրի չեն կարող ապրել մարդիկ, կենդանիները և բույսերը։
Հայաստանը համարվում է ջրառատ երկիր։ Այստեղ կան բազմաթիվ գետեր, լճեր և ջրամբարներ։


Հայաստանի ջրային ռեսուրսները
Լճեր
Հայաստանի ամենամեծ լիճը Սևանա լիճ-ն է։ Այն քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարներից մեկն է տարածաշրջանում և շատ կարևոր է Հայաստանի համար։


Գետեր
Հայաստանի խոշոր գետերից են՝
Արաքս գետ
Հրազդան գետ
Դեբեդ գետ
Ախուրյան գետ
Այս գետերը օգտագործվում են խմելու ջրի, ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։


Ջրամբարներ
Հայաստանում կան նաև բազմաթիվ ջրամբարներ, օրինակ՝
✅Ախուրյանի ջրամբար
✅Ապարանի ջրամբար
✅Կեչուտի ջրամբար
Ջրամբարները օգնում են ջուր հավաքել և օգտագործել գյուղատնտեսության ու բնակավայրերի համար։


Խմբային առաջադրանքներ
1-ին խումբ — Լճեր
Ներկայացնել Հայաստանի լճերը (նկարներ, քարտեզ, հետաքրքիր փաստեր)։


2-րդ խումբ — Գետեր
Պատրաստել պաստառ Հայաստանի գետերի մասին։


3-րդ խումբ — Ջրամբարներ
Ներկայացնել, թե ինչու են կառուցվում ջրամբարները։


4-րդ խումբ — Ջրի պահպանում
Գրել և նկարել, թե ինչպես կարելի է խնայել ջուրը։


Ստեղծագործական աշխատանք
✅Նկարել, տեսանկարահանել «Ջուրը կյանքի աղբյուր է» թեմայով նկար։
✅Գրել փոքրիկ կարգախոսներ, օրինակ՝
«Խնայիր ջուրը՝ պահպանիր կյանքը»
«Մաքուր ջուր՝ առողջ կյանք»


Քննարկման հարցեր
✅Ինչու՞ է ջուրը կարևոր մարդու համար։
✅Ո՞րն է Հայաստանի ամենամեծ լիճը։
✅Ինչպե՞ս կարող ենք խնայել ջուրը մեր առօրյայում։

Ուսումնական ճամփորդություն — Ազատի ջրամբար

Խաղ- վիկտորինա

Հարցեր
Առաջին մակարդակ
✅Ո՞ր օրը է նշվում Ջրի համաշխարհային օրը։
✅Ո՞րն է Հայաստանի ամենամեծ լիճը։
Պատասխան․ Սևանա լիճ
✅Կարո՞ղ է մարդը երկար ժամանակ ապրել առանց ջրի։
✅Ջուրը ի՞նչ գույն ունի մաքուր վիճակում։
Ինչի՞ համար է մարդը օգտագործում ջուրը (նշեք 2 օրինակ)։


Երկրորդ մակարդակ


✅Ո՞ր գետն է սկիզբ առնում Սևանա լճից։

✅Անվանիր Հայաստանի մեկ այլ գետ։

✅Ինչի՞ համար են կառուցում ջրամբարները։


✅Ինչպե՞ս կարելի է խնայել ջուրը տանը։


✅Ինչպիսի՞ ջուր է պետք խմել՝ մաքու՞ր, թե՞ աղտոտված։


Երրորդ մակարդակ


✅Ո՞ր լիճն են հաճախ անվանում Հայաստանի «կապույտ աչք»։
✅Ինչպե՞ս է ջուրը օգնում բույսերին աճել։
✅Ի՞նչ կլինի, եթե գետերը աղտոտվեն։
✅Ասա ջուրը խնայելու մեկ կանոն։
✅Ասա մի կարգախոս ջուրը պահպանելու մասին։
🎯 Բոնուս փուլ (արագ պատասխան)
Ասում է բառ, իսկ երեխաները պետք է ասեն՝ կապ ունի՞ ջրի հետ, թե՞ ոչ։
Օրինակներ
Գետ ✅
Անապատ ❌
Անձրև ✅
Ջրվեժ ✅
Ավազ ❌
🏆 Խաղի ավարտ
Հաղթող թիմը ստանում է «Ջրի պահապան» կոչումը 💧

Տասնորդական կոտորակների հիմնական հատկությունը  

Սովորական կոտորակների հիմնական հատկությունից բխում է,որ միևնույն կոտորակը կարող է ներկայացվել տարբեր գրառումներով։

Բնականաբար, դա վերաբերվում է նաև տասնորդական կոտորակներին։ Այդ պատճառով նրանք կարող են ունենալ տարբեր դիրքային գրառումներ։

32/100=32×10/100×10=320/1000

32/100=32×100/100×100=3200/10000

Հետևաբար` 32/100=0,32   32/100=0,320

Եթե տասնորդական կոտորակին աջից կցագրենք ցանկացած քանակով զրոներ, ապա նրա մեծությունը չի փոխվի։

  1. Տասնորդական կոտորակը կարգային միավորով բազմապատկելու համար պետք է ստորակետը դեպի աջ տեղափոխել այնքան նիշ , քանի զրո որ կա կարգային միավորում։                          օրինակ`  0,25×10= 2,5                      0,25×100 =25    0,25 ×1000=250               
  2. Տասնորդական կոտորակը կարգային միավորի բաժանելու համար պետք է ստորակետը դեպի տախ տեղափոխել այնքան թվանշանով,քանի 0 ոի կա կարգաին միավորում։                                 օրինակ`10,25։10=1,025                  10,25։100 =0,1025   10,25։1000= 0,01025                                        

Առաջադրանքներ

1.Հաշվել

56,67:100=0,5667

321,89:1000=0,32189

23:100=0,23

57,02:100=0,5702

6,006:10=0,6006

0,05:10=0,005

0,4:100=0,004

89,2:1000=0,0892

18,5:1000=0,0185

789,6:1000=0,7896

2. Հաշվել

7,89×10=79,9

3,786×100=378,6

0,005×10=00,05

6,17×1000=6170

1,65×1000=1650

42,17×10=42170

34,107×100=341,07

1,001 x 1000=10010

7,15×1000=71500

0,0005×10000=50

3,17×10000=31700

3.Լուծել հավասարումը

ա) 2x = 1
x=1/2

բ) 3x = 4, 
x=4/3

 գ) 4x = 20,
x=20/5
x=5

դ) 8x = 7
x=7/8

ե) 5x=17
x=17/5

զ) 9x=63
x=63/9
x=7

4. ABC եռանկյան AB կողմը BC կողմից մեծ է 15 սմ-ով, իսկ AC կողմը AB կողմից փոքր է 5 սմ-ով։ Գտե՛ք ABC եռանկյան պարագիծը, եթե AB = 40 սմ:

5. Երկուլիտրանոց և երեքլիտրանոց անոթներով տեղափոխում են 80 լ արևածաղկի ձեթ։ Երկուլիտրանոց անոթների քանակը նույնն է, ինչ որ երեքլիտրանոցներինը։ Ընդամենը քանի՞ անոթ է օգտագործված։

6. Թեյամանի և երեք բաժակների տարողությունը 1300 գ է։ Թեյամանի տարողությունը 500 գ-ով ավելի է, քան բաժակինը։ Ինչքա՞ն են թեյամանի և բաժակի տարողությունները։

7. Մանրակը մշակելիս նրա զանգվածը 500 գրամից նվազեց մինչև 450 գ։ Քանի՞ տոկոսով նվազեց մանրակի զանգվածը։

8. 15 սմ կողմով քառակուսի հախճասալիկները փոխարինում են նորերով, որոնց կողմի երկարությունը 20 սմ է։ Քանի՞ նոր հախճասալիկ է պետք 80 հների փոխարեն։

9. Հետիոտնը 2.1/2 ժամում անցել է 10 կմ: Նույն արագությամբ քայլելով` նա քանի՞ կիլոմետր կանցնի 4 ժամում: