Մենք հունվարի 24-ին ունեցանք գրական-շախմատային հանդիպում Հայաստանի Գրողների Միությունում։ Հանդիպեցինք Հայաստանի Գրողների Միության նախագահ և բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի, բանաստեղծ, թարգմանիչ Ալբերտ Նալբանդյանի և բանաստեղծ Սերգեյ Վարոսյանի հետ։ Էդվարդ Միլիտոնյանն ու մյուս գրողները շատ էին սիրում շախմատը և շատ լավ էլ խաղում էին․ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ ինքը շախմատից 2-րդ կարգ ունի։ Էդվարդ Միլիտոնյանը պատմեց, թե ինչպես է դարձել գրող։ Ու նաև պատմեց, թե ինչպես է սովորել շախմատ խաղալ։ Հետո մենք շախմատ խաղացինք իրենց հետ։ Ճիշտ է, ես պարտվեցի, սակայն դա ոչինչ չի նշանակում։ Ինձ շատ դուր եկավ Գրողների Միությունը և ես էլի կցանկանայի լինել այնտեղ։
Continue reading Գրական շախմատային հանդիպում գրողների միությունում