Շոկոլադե կեքս համեղ կաթնաշոռային գնդիկներով

Քայլերի հաջորդականություն

  1. Ալյուրն ու կակաոյի փոշին խառնում ենք, ապա ավելացնում ենք փխրեցուցիչն ու աղը։ Առանձին տարայի մեջ լցնում ենք կաթնաշոռը, շաքարավազը, օսլան և կոկոսի քերուկը։ Ստացված զանգվածը լավ տրորում ու վերածում ենք գնդի։
    շոկոլադե-կեքս-3
  2. Կաթնաշոռային զանգվածը բաժանում ենք 8 հավասար մասերի, կենտրոնում դնում ենք ելակն ու վերածում ենք փոքրիկ գնդիկի։
    շոկոլադե-կեքս-4
  3. Ձուն մոտ երկու րոպե հարում ենք, ավելացնում ենք շաքարավազն ու ևս 1 րոպե հարում ենք։
    շոկոլադե-կեքս-5
  4. Ավելացնում ենք թթվասերն ու օսլան և 1 րոպե հարում ենք։
    շոկոլադե-կեքս-6
  5. Ավելացնում ենք ալյուրի ու կակաոյի զանգվածը և գդալով լավ խառնում ենք։
    շոկոլադե-կեքս-7
  6. Խմորը լցնում ենք կեքսի համար նախատեսված բուսայուղապատ ձևամանի մեջ։
    շոկոլադե-կեքս-8
  7. Այնուհետև դասավորում ենք կաթնաշոռային գնդիկներն ու թեթևակի սեղմում ենք։
    շոկոլադե-կեքս-9
  8. Թխում ենք 30 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
    շոկոլադե-կեքս-10
  9. Պատրաստ լինելուց հետո կեքսը հանում ենք ձևամանից, վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի ու մատուցում ենք։
    շոկոլադե-կեքս-11

2-րդ շրջանի անհատական ուսումնական պլան

Վերնագիրը` Անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն-Դավիթ Խաչատրյան

Դասարան-4-2

Ընտրությամբ գործունեության խումբ- հայրենագիտություն, մարզիկ

Լրացուցիչ խմբակ-Շախմատ

Երկարօրյայի ծառայություն – չեմ օգտվում

Երթուղային ծառայությունից օգտվո՞ւմ եք – երկկողմանի