Про козлёнка, который умел считать до десяти. Часть 1

I

Жил-был маленький козлёнок, который научился считать до десяти. Однажды он подошёл к озерцу и вдруг увидел себя в воде. Он удивлённо остановился и долго смотрел на себя.
– Раз! – сказал Козлёнок.
Это услышал Телёнок.
– Что ты делаешь? – спросил он.
– Я сосчитал сам себя, – ответил Козлёнок.
— Хочешь, я и тебя сосчитаю?
– Если это не больно, сосчитай, – сказал Телёнок.
– Это совсем не больно. Я – это раз, ты – это два.
Один, два!
– Ме-е-е! Ма-а-ма! – заплакал Телёнок. – Козлёнок
меня посчитал.
– А что это такое? – сердито промычала Корова.
– Я научился считать до десяти, – сказал Козлёнок. –
Вот послушайте: один – это я, два – это Телёнок, три –
это Корова. Один, два, три!
– Ой, он и тебя сосчитал! – заплакал Телёнок.
Корова с Телёнком бросились на Козлёнка. Тот испугался и побежал по лужайке. А за ним – Корова с Телёнком.

Задания.

  1. Вспомним, как называются мамы и детёныши.
    бык, корова, телёнок                     баран, овца, ягнёнок
    волк, волчица , волчёнок             петух, курица, цыплёнок
    слон, слониха , слонёнок                   козёл, коза , козлёок
    медведь, медвдица , медвежонок  кот, кошка , котёнок
  2. Вопросы.

Кто научился считать до десяти?
Козлёнок научился считать до десяти.

Как Козлёнок себя сосчитал?
Козлёнок себя сосчитал глядя в озеро․

Что предложил Козлёнок Телёнку? Что ответил Телёнок?
Козленок предложил Телёнку тоже посчитать его․ Телёнок ответил, что если не больно тогда сосчитай.

Почему телёнок заплакал?
Телёнок заплакал потому что он не знал что значит считать.

«Про козленка, который умел считать до десяти» читать, рассказывать

Գառնու տաճար, Գեղարդի վանք, Քարերի սիմֆոնիա և Գեղարդ

Գառնու տաճար
Գառնու հեթանոսական տաճարը հին հայկական արևապաշտական տաճար է։ Կառուցվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում, Ազատ գետի աջ ափին։ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան է։ Ելնելով ավանդություններից՝ Մովսես Խորենացին Գառնու հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի ծոռ Գեղամին, որի թոռան՝ Գառնիկի անունով էլ, իբրև, կոչվել է Գառնի։ 2011 թվականի ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Գառնու պատմամշակութային համալիրն արժանացել է Մելինա Մերկուրիի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան 2011 մրցանակին։

Գառնիի քարերի սիմֆոնիա
Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50 մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով։

Գեղարդ
Սուրբ Գեղարդ, տեգ, սրբազան մասունք՝ կապված Հիսուս Քրիստոսի խաչելության հետ։ Գեղարդը մոտավորապես 15 սմ երկարությամբ տափակ կամ եռանիստ երկաթե տեգ է, որը, փայտի ծայրին ամրացվելով, ծառայել է որպես խոցող զենք։

Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։ Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։ Զարգացած միջնադարում՝ պետականության վերականգնումից հետո (Բագրատունիների թագավորություն, 885-1045), Հայաստան ներխուժած արաբական զորքերը զորավար Նասրի հրամանով կողոպտում ու թալանում են վանքը։ 920-ական թվականների ավերից հետո վանքը վերակառուցվում է ու շրջափակվում պարսպապատով։ Վանական համալիրի տարածքում պահպանված արձանագրությունները վերաբերում են 1160-ական թվականներին, այն համարվում է 13-րդ դարի կառույց։ Գեղարդի վանքը զարգացման գագաթնակետին է հասնում Վրաց թագավորության կողմից Արևելյան Հայաստանի տարածքներն ազատագրելուց հետո, երբ հիմնադրվում է Զաքարյան իշխանապետությունը (1200-1261)։ Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։