Մայրենի 07․04․2023

  1. Լրացրու՛ բաց թողնված տառերը:

    Ըստ մի հեքիաթի՝ հնում, շատ հնում, երբ ջրերում ոսկե ձկնիկներ էին ապրում, և ծառերի
    տերևները հասկանում էին թռչունների լեզուն, արևը երբեք մայր չէր մտնում: Օրվա բոլոր ժամերին լույս էր. ո՛չ գիշեր էր լինում, ո՛չ էլ՝ խավար: Երեխաները գետերից ու առուներից ոսկե ձկնիկներ էին բռնում և խնդրում նրանց, որ կատարեն իրենց ցանկությունները:

  2. Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր հետևյալ հարցերին:
    Ա. Ինչու՞ էր միշտ ցերեկ լինում:
    Որովհետև արևը երբեք մայր չէր մտնում։
    Բ. Երեխաները ի՞նչ էին խնդրում ոսկե ձկնիկներից:
    Երեխաները խնդրում էին ոսկե ձկնիկներից, որ իրենց ցանկությունները կատարի։
  3. Տեքստից դու՛րս գրիր ածանցավոր բառերը:
    Ձկնիկ, ցանկություն։

  4. Տեքստից դու՛րս գրիր բաղաձայնով սկսվող երեք բառ:
    Ջրեր, ձկնիկ,ցանկություն։

  5. Տեքստից դու՛րս գրիր ձայնավորով սկսվող երեք բառ:
    Արև, երեխաներ, օր։
  6. Կապույտով գրված նախադասությունից դու՛րս գրիր իմաստով իրար հակառակ բառեր:

           Լույս-խավար


  • Տրված գոյականները դարձրու՛ գործողություն ցույց տվող բառեր (բայ):

    Նախշ-նախշել
    գիշեր-գիշերել
    պատիժ-պատժել
    վեճ-վիճել
    շղթա-շխթայել
    հաշիվ-հաշվել
    արդուկ-արդուկել
    դեզ-դիզել
    կոճակ-կոճկել
    հույս-հուսալ
    սղոց-սղոցել
    կարոտ-կարոտել
    փունջ-փնջել
    սանր-սանրել
    հունձ-հնձել
    պատվեր-պատվիրել
    վաստակ-վաստակել
    սոսինձ-սոսնձել
    զրույց-զրուցել
    ժպիտ-ժպտալ
    գիծ-գծել
    գիրկ-գրկել
    կռիվ-կռվել
    թամբ-թամբել
    շող-շողալ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *