ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բառիմաստ

33.Մի բառով գրի´ր:

ա) Առարկա, որը վերից վար կախվելով՝ ծածկում, փակում  է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:
Վարագույր

բ) Միջատ, որ երկու թև ունի ու բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:
Մոծակ

գ) Արհեստավոր, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը կտրելու, հարդարելու գործով:
Վարսավիր

դ) Պղնձյա առարկա, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:
Զանգ

34.Գրավոր պատմի՛րթե տրված բառն ի՞նչ է նշանակում:

Գիրք, դիմակ, դերասան, ընկույզ, ժպիտ, երեխա
Գիրքը ձեռագիր, տպագիր կամ այլ կրիչի վրա գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական, գիտական կամ այլ բովանդակությամբ ստեղծագործություն է։

Դիմակը որևէ պատկերով խավաքարտից կամ այլ նյութերից պատրաստված՝ մարդու դեմքին հագցվող հատուկ հարմարանք է։

Դերասանը անձ ով խաղում է դրամատիկական կամ կատակերգական ստեղծագործություններում և աշխատում է կինոյում, թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում կամ այլ նման հաստատություններում։

Ընկույզը որոշ բույսերի առավելապես ծառերի կամ թփեր տուղն է։ Հիմնականում ուտելու համար պիտանի է միջուկով և կարծր կեղևով ուտելը։

Ժպիտը դեմքի մկանների արտահայտիչ շարժումներն է (շրթունքների, աչքերի և այտերի), որը ցույց է տալիս ծիծաղ կամ արտահայտում է հաճույք, ողջունում, երջանկություն, բարյացակամություն հեգնանք կամ ծաղրանք։

Կենսաբանորեն երեխա է համարվում ծնունդից մինչև սեռական հասունացման տարիքն ընկած մարդը։ Իրավական սահմանմամբ՝ երեխան հիմնականում վերաբերում է անչափահասներին կամ անչափահասին, ով դեռևս չի կարող համարվել մեծահասակ կամ չափահաս։

35.Ի՞նչ  է  նշանակում՝

հեռախոս, դպրոցական, ձայնագրիչ, ականջ, աղմուկ:

36.Տրված հնչյունախմբերը համեմատի՛ր և պարզի´րթե ո՞րն է դրանց տարբերությունը:

Ա. Արև, թռչուն, ռնգեղջյուր, ստեղծել, մարդ: այստեղ սովորական բառեր են։

Բ. Րևա, ռնչթու, ույջեռնգղր, ծղետսլե, արդմ: Իսկ այստեղ այդ նույն բառերն են,բայց նրանց տառերը խառնել են և տեղափոխել։

37.Քո կարծիքով տրված  հնչյունախմբերից որո՞նք են բառեր (արտագրի´ր կամ ընդգծի´ր): Պատասխանդ պատճառաբանի´ր:

Բարդի, աղնկի, ձրաբր, հեղուկ, կնիրպա, թանձր, չաբեռալ, կանչել:

Բարդի, հեղուկ, թանձր, կանչել:


38.Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է բառը:
Բառը լեզվի նվազագույն ազատ միավորըն է, որը կարող է առանձին արտասանվել՝ կրելով որոշակի իմաստային բովանդակություն, ի տարբերություն լեզվի ամենափոքր միավոր բառարմատի, որը թեև ունի իմաստային պարունակություն, բայց առանձին ազատ միավոր չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *