<Անհաղթ աքլորի նամակը Չախչախ թագավորին>

Մի օր Անհաղթ աքլորը որոշեց նամակ գրել Չախչախ թագավորին:
<< Բարև, Չախչախ թագավո’ր, ինչպես ես: Չախչախ, ես գիտեմ, որ դու աղվեսի ստախոսություններով ես դարձել թագավոր, և, որպեսզի բոլորը չիմանան այս խաբեության մասին և քեզ հետ հաշվեհարդար չտեսնեն, ապա պետք է թագավորությանդ կեսն ինձ տաս: Սպասում եմ քո պատասխանին >>:
Քեզնից չվախեցող` Անհաղթ աքլոր:
Այս նամակն ընկնում է Չախչախ թագավորի խորհրդական Աղվեսի ձեռքը: Աղվեսն հասկանում է, որ Անհաղթ աքլորից պրծում չկա և, եթե իրենք չհամաձայնեն Անհաղթ աքլորի պահանջների հետ, ապա աշխարհով մին խայտառակ կանի իրենց էդ անպիտանը, ու այսպիսի պատասխան նամակ է գրում:
<< Ողջույն, մեր քաջ եղբայր Անհաղթ աքլոր, քեզ գրում է Չախչախ թագավորի խորհրդական Աղվեսը, Չախչախ թագավորը սիրով սպասում է քեզ իր թագավորությունում, համեցի’ր >>:
Աղվեսը որոշել էր խորամանկությամբ Անհաղթ աքլորին գցել թակարդը:
Անհաղթ աքլորը այս նամակը կարդալով արագ վազում է Չախչախ թագավորի թագավորություն: Պալատում Աղվեսը համեղ ուտելիքներով ու խմեիչքներով մեծ սեղան էր պատրաստել Անհաղթ աքլորի պատվին: Անհաղթ աքլորն օգտվեց այդ բոլոր բարիքներից, բայց, դու մի ասի, այդ բոլոր խմիչքները պատրաստված էին այնպես, որ երբ աքլորը խմեց, նրա ձայնն անմիջապես կտրվեց և նա այլևս Անհաղթ չէր, քանի որ աքլորի հաղթանակն իր ձայնի մեջ էր, իսկ ձայնն էլ արդեն չկար:

Փետրվար  ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն

Սիրելի սովորողներ, կազմեք փետրվար  ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո, բլոգումս ունեմ մաթեմատիկա բաժին:
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո, պարտաճանաչ կատարել և բլոգիս մաթեմատիկա բաժնում տեղադրել եմ մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Մաթեմատիկայի բաժնի հղումը:
  • Մասնակցե՞լ ես «Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո, մասնակցել ես «Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում» նախագծին։ Թումանյանական խաչբառ:
  • Մասնակցե՞լ ես «Կոտորակները կենցաղում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգում 1-ը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Այո, կատարել եմ մաթեմատիկայի ինքնաստուգում 1-ը։
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար  ամսվա  ֆլեշմոբին։
    Այո, մասնակցել եմ մաթեմատիկայի փետրվար ամսվա ֆլեշմոբին:
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Ես կատարում եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի 1-ին և 2-րդ մակարդակները:
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիս առաջադրանքները մայրիկիս, ընկերներիս և մաթեմատիկայի ուսուցչուհուս հետ։