Մայրենի՝ Իմ ուսումնական աշունը

Իմ ուսումնական աշունը նախագծի շրջանակում ես իրականացրել եմ Ընթերցողական նախագիծը։ Այս պահին ես ընթերցում եմ Քենեթ Գրեհեմի  Քամին ուռիների մեջ գիրքը։

Կենսագրություն
Քենեթ Գրեհեմը բրիտանացի արձակագիր է, ծնվել է Էդինբուրգում՝ 1859 թ․ մատրի 8-ին։ Քենեթ Գրեհեմը վաղ հասակից որբ է մնացել. մոր մահից հետո հայրը լքել է երեք երեխաներին ու հեռացել Ֆրանսիա։ Քենեթի դաստիարակությամբ զբաղվել է Բերքշիրում ապրող նրա տատիկը։ Տունը, որտեղ մեծացել է նա, Թեմզայի ափին էր, որն էլ հետագայում դարձավ «Քամին ուռենիների մեջ» ստեղծագործության հերոսների կյանքի բաղկացուցիչ մասը։ Դպրոցից հետո Քենեթը ցանկանում է ընդունվել Օքսֆորդի համալսարան, բայց չի կարողանում շարունակել ուսումը, քանի որ նրա ծախսերը հոգացող հորեղբայրը ստիպում է նրան աշխատանքի անցնել անգլիական բանկում 1879 թվականին։ Այսպիսով, Քենեթը հետագա երեսուն տարիներն անցկացրեց Լոնդոնում։
1899 թվականի հուլիսի 22-ին Քենեթն ամուսնացավ, սակայն այդ ամուսնությունը երջանկություն չպարգևեց նրան և ընտանիքը շուտով քայքայվեց։ Հայրը որդու՝ Էլիսթերի հետ հաղորդակցվում էր նամակների միջոցով, գրում էր զարմանալի պատմություններ, որոնք էլ հետագայում ամփոփվեցին «Քամին ուռիների մեջ» հեքիաթում։ Ամերիկյան հրատարակչություններից մեկը հրաժարվեց տպագրել Քամին ուռիների մեջ գիրքը, սակայն 1908 թվականին այն լույս տեսավ Անգլիայում։ Հենց դրա շնորհիվ էր, որ Գրեհեմը ճանաչում գտավ, սակայն տարօրինակն այն էր, որ այս գրքի հրատարակումով ավարտվեց նրա ստեղծագործական գործունեությունը։ Ինչ-ինչ պատճառներով նա թողեց նաև բանկային աշխատանքը, որդու ինքնասպանությունը վերջնականապես կոտրեց նրան։ Գրեհեմը վերադարձավ Բերքշիր և այնտեղ էլ մահացավ 1932 թվականի հուլիսի 6-ին։

Քամին ուռիների մեջ

Քամին ուռիների մեջ գիրքը 2012 թվականին հրատարակվել է Զանգակ հրատարակչության կողմից։
Հեքիաթասաց Քենեթը՝ ուռիների ու բարդիների աշխարհից, թելիկ-մելիկ աղջիկների և քաջ ու անվախ տղաների համար։ «Քամին ուռիների մեջ» հեքիաթի հերոսները կենդանիներ են, որոնք օժտված են մարդկային հատկանիշներով՝ ընկերություն ու դավաճանություն, ազնվություն ու խաբեություն, խոհեմություն ու խենթություն. բարի, համեստ Խլուրդը, խելամիտ, խելացի Ջրամուկը, արդարամիտ, մռայլ Գորշուկը և կենսուրախ, թեթևամիտ դոդոշը։ «Քամին ուռիների մեջ» դասական հեքիաթը, անմար սեր և հիացմունք է առաջացնում թե՛ մեծերի, թե՛ փոքրերի մեջ։ Կարդացողին թվում է՝ այդ հերոսները իր ընկերներն են, միասին թափառել են աշխարհեաշխարհ, ճաշակել բարին ու չարը և մնացել այնպիսին, ինչպիսին լույս աշխարհ են եկել։ Այնուամենայնիվ, այս պատմությունը ոչ թե կենդանիների, այլ մարդկանց մասին է։ Այս վիպակը կյանքի մասին է՝ ժամանակի, որը գետի նման հոսում է իր հունով և իր հետ տանում ամեն ինչ։


Իմ կարծիքը Քամին ուռիների մեջ գրքի մասին

Այս պահին ես ընթերցում եմ Քենեթ Գրեհեմի Քամին ուռիների մեջ գիրքը։ Այն հատվածը, որը ես ընթերցել եմ մինչ այժմ, ինձ համար շատ հետաքրքիր է և ցանկանում եմ իմանալ ավելին։ Գիրքը կենդանինիերի մասին է։ Ես հասցրել եմ ծանոթանալ խլուրդի և ջրամկան հետ, որոնք ինձ համար շատ ընկերասեր կենդանիներ թվացին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *